Հայտարարություններ

«Հարցեր քաղաքական ուժերին 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ». քննարկում Վանաձորում

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է մասնակցելու «ՀԱՐՑԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ 2017Թ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ» խորագրով հանրային քննարկմանը, որը տեղի կունենա ս.թ. փետրվարի 23-ին՝ ժամը՝ 16:00-ին, Կիրովական հյուրանոցում (ք.Վանաձոր, Մաշտոցի փողոց):

Continue reading

Leave a comment

“Վելես” իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանի դատական գործին առնչվող իրավախախտումների մասին Հյուման Ռայթս Հաուս Երևան իրավապաշտպան ՀԿ-ների ցանցի հայտարարությունը

Հյուման Ռայթս Հաուս Հիմնադրամ

Հաշվի առնելով, որ Մարինա Պողոսյանի գործով փետրվարի 17-ի առավոտյան նիստի մասին ծանուցումը նրան ուղարկվել էր հենց այդ օրը և հասել միայն հաջորդ օրը, իսկ նախորդ դատական նիստի մասին ծանուցագիրն ուղարկվել էր անգամ կայացած նիստից 1 օր անց՝ ՀՌՀ Երևանը սա գնահատում է իբրև իրավապաշտպանի հանդեպ դիտավորյալ ճնշման գործողություն։

Continue reading

Leave a comment

Միջազգային հանրությունը պետք է հստակ և վճռականորեն արձագանքի Ղրիմում լրագրողների նկատմամբ ռուսաստանյան իշխանությունների բռնաճնշումներին

Ռուսաստանյան իշխանությունները հերթական անգամ պատրաստվում են քաղաքական հաշվեհարդար տեսնել 2014 թվականին միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտմամբ Ռուսաստանին միացված Ղրիմի թերակղզում իրենց գործողությունները քննադատող անձանց դեմ:

Continue reading

Leave a comment

Բաց նամակ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

download (1)

Հաշվի առնելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատանքի կարևորությունը՝ մենք ցանկանում ենք շեշտել, որ նրա փակվելը մեծապես կվնասի երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը: Հայաստանը ԵԱՀԿ գրասենյակի կարիքը ունի:

Continue reading

Leave a comment

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի մամուլի հաղորդագրություն  

Untitlefgfgfd-1-5«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը 2017 թ. փետրվարի 12-ին 15 դիտորդներով դիտարկել է Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղի ավագանու ընտրությունները, որի ընթացքում փորձարկվել են ընտրողների գրանցման էլեկտրոնային տեխնիկական սարքերը: «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի դիտորդները և գործընկեր զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները տեղամասում են գտնվել 10:30-13:30, որի ընթացքում ընտրողների գրանցման էլեկտրոնային սարքերի կիրառման տարբեր փորձարկումներ են եղել:

Continue reading

Leave a comment

«Վանաձորի իրավաբանական կլինիկա-2017» ծրագրի ընդունելություն

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի աջակցությամբ սկսում է «Վանաձորի իրավաբանական կլինիկա-2017» ծրագիրը, որի նպատակն է բարելավել երիտասարդ իրավաբանների մասնագիտական կարողությունները իրավաբանական խորհրդատվությունների տրամադրման, մարդու իրավունքների բնագավառում:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2017 թ. փետրվարի 20-ը:

Continue reading

Leave a comment

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուղերձը՝ ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ

images25 տարի առաջ հունվարի 28-ին հիմնադրվեց հայոց բանակը, Հայաստանի Հանրապետության՝ որպես ինքնիշխան պետության և նրա քաղաքացիների անվտանգության և պաշտպանության ու տարածքային ամբողջականության ապահովման երաշխավորը:

Continue reading

Leave a comment

Ոչ պատշաճ բժշկական զննության հետեւանքով խախտվում են զորակոչիկների իրավունքները

zinvor_7Ինչպես նախորդ զորակոչերի ժամանակ, 2016 թ.-ի ձմեռային զորակոչի ընթացքում ևս շարունակվում են ոչ պատշաճ բժշկական զննության վերաբերյալ զորակոչիկների եւ նրանց ծնողների ահազանգերը:

Continue reading

Leave a comment

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հավաքագրում է դիտորդներ և իրավաբաններ

donor and partner logos«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը, ի դեմս Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրազեկ քաղաքացիների միավորումի, Մարտունու կանանց համայնքային խորհրդի և Գորիսի մամուլի ակումբի, հավաքագրում է դիտորդներ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդություն իրականացնելու համար, ինչպես նաև իրավաբաններ՝ նույն ժամանակահատվածում իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու համար:

Continue reading

Leave a comment

Հայտարարություն՝ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ ապօրինի դատավճռի վերաբերյալ

74860_bՄենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները, Գևորգ Սաֆարյանի նկատմամբ դատավճիռը գնահատում ենք հաշվեհարդար նրա՝ իշխանության հասցեին արված սուր քննադատության համար,Գևորգ Սաֆարյանին համարում ենք խղճի բանտարկյալ և պահանջում նրան անհապաղ ազատ արձակել:

Continue reading

Leave a comment

Հիշելով Հրանտ Դինքին, դատապարտելով ատելությունը եւ պահանջելով արդարություն

Non-discrimination and Equality CoalitionՀիշելով Հրանտ Դինքին՝ մենք դատապարտում ենք խտրականության, ռասիզմի և ատելության հիմքով ցանկացած հանցագործություն:

Continue reading

Leave a comment

Աշխատանքային քննարկում լրագրողների հետ՝ թմրամիջոց գործածող և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնդիրների լուսաբանման առանձնահատկությունները թեմայով

arm148101988119Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում են լրագրողների հետ աշխատանքային քննարկում, որը վերաբերում է թմրամիջոցներ գործածող և/կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց առնչվող թեմաների լուսաբանմանը: Վերջնաժամկետ՝ 2017 թ. փետրվարի 5:

Continue reading

1 Comment