Այլ

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը` ՀՀ քաղաքացու հանդեպ ՌԴ սահմանապահների կողմից իրականացված հակաիրավական գործողությունների վերաբերյալ

9999Սույն թվականի օգոստոսի 30-ին Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանում Ռուսաստանի Դաշնության սահմանապահների կողմից ձերբակալվել է Հայաստանի քաղաքացիական հասարակության ակտիվ եւ փորձառու ներկայացուցիչ, ՀՀ Գերագույն Խորհրդի նախկին պատգամավոր եւ ՀՀ արտգործնախարարի նախկին խորհրդական, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը: 10 ժամ մեկուսացված պահելուց հետո, որի ընթացքում նրանից խլվել էր իր անձնագիրը, նրան վտարել են Ռուսաստանից Հայաստան:

Continue reading

Leave a comment

ՄԱԿ-ի Կոմիտեն լսեց հայաստանյան կազմակերպություններին

ԽոսափողՀաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն փակ ճեպազրույց ունեցավ հայաստանյան կազմակերպությունների հետ։ Կոմիտեի աշխատանքային խումբը լսեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպությունների մտահոգությունները և առաջարկները։

Continue reading

Leave a comment

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի համանախագահների ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում վերջին զարգացումների վերաբերյալ

Մենք դատապարտում ենք 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երեւանում տեղի ունեցած ցույցերի ժամանակ մեր գործընկեր Հովսեփ Խուրշուդյանի՝ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարկության ֆորումի Ղեկավար կոմիտեի հարգված անդամի ձերբակալությունը եւ պահանջում անհապաղ ազատ արձակել նրան, ինչպես նաեւ վերջին օրերին ոստիկանության կողմից ձերբակալված բոլոր մարդկանց: Հայաստանի քաղաքացիներն ունեն բոլոր իրավունքները՝ հանուն իրենց հայացքների ցույցեր անելու, մինչդեռ ոստիկանության հարձակումները ցուցարարների վրա մեծացնում են հետագա արյունահեղության վտանգը: Սա նվազեցնում է իշխանավորների եւ ժողովրդի միջեւ երկխոսության կայացման հնարավորությունները, որը ներկայիս իրավիճակը հանգուցալուծելու միակ ճանապարհն է:

Continue reading

Leave a comment

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր լրանում է 2015 թվականի հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ խաղաղ բողոքի ակցիան իշխանությունների կողմից բիրտ ուժի կիրառմամբ ցրելու մեկ տարին։ Այդ իրադարձությունների ժամանակ ֆիզիկական բռնության ենթարկվեցին նաեւ 13 լրագրող եւ օպերատոր, խոչընդոտվեց տարբեր ԶԼՄ-ների 24 աշխատակիցների օրինական մասնագիտական գործունեությունը։

Continue reading

Leave a comment

Հայտարարություն

Ապրիլի 22-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում ոստիկանները կրկին բռնություն են կիրառել ու խոչընդոտել ԶԼՄ ներկայացուցիչների օրինական մասնագիտական գործունեությունը։ Այս անգամ թիրախ են դարձել «1in.am» լրատվական կայքի օպերատորներ Նարեկ Բարսեղյանը եւ Սեւակ Սողոմոնյանը, որոնք լուսաբանում էին «Մենք ենք տերը մեր երկրի» քաղաքացիական նախաձեռնության երթը դեպի նախագահական նստավայր։

Continue reading

Leave a comment

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեն իր հարգանքի տուրքն է մատուցում եւ դատապարտում է հայ ժողովրդի ցեղասպանությունը՝ 2016թ. ապրիլի 24-ին դրա իրականացման տարելիցի 101-ամյակի նախաշեմին:

Continue reading

Leave a comment

Անանուն ֆեմինիստներ: «Մեր սպանված մարմինները հարստացնում են նրանց գրպանները»

Մենք կարծում ենք, որ պատերազմը, որպես հայրիշխանության դրսևորում, կարող է դադարեցվել ճնշումների ու ռազմականացման դեմ ուղղված տարածաշրջանային գործողությունների միջոցով, ռադիկալ ֆեմինիզմի և սոլիդարության գաղափարախոսությունը կրող շարժումների, ոչ բռնի քաղաքացիական անհնազանդության ու հանրային քննադատական մտքի զարգացման շնորհիվ՝ Լեռային Ղարաբաղի, Հայաստանի ու Ադրբեջանի բնակիչների ամենօրյա ճակատագրերը մեր սրտերում պահպանելու և մեր օրակարգերում ընդգրկելու պայմաններում:

Continue reading

Leave a comment

Քաջազնունու և մյուս 4 երևելի ՀՅԴ-ականների հատորները՝ Վանաձորի ԱՐՑԱԽ պուրակում

Отображается файл "Քաջազնունի.jpg"Отображается файл "Քաջազնունի.jpg"ՔաջազնունիՀայկական ուսումնաիրությունների ԱՆԻ կենտրոնը մարտի 25-ին ժամը 11.00-ից մինչև 12.00-ը Վանաձորի ԱՐՑԱԽ պուրակում (Տիգրան Մեծ պողոտայի հարևան հատվածում, բաց տարածքում) կներկայացնի միանգամից վեց նոր վերահրատարակություններ

Continue reading

Leave a comment

ԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի կալանավորման վերաբերյալ

9999Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը խստորեն դատապարտում է ս.թ. փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի կալանավորումը եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) աշխատակազմի թողտվությամբ նրա նկատմամբ խցակիցների միջոցով իրականացված դաժան խոշտանգումները չկանխելու իրողությունը։  Անկախ Հայաստանի արդարադատության համակարգի համար պետք է անընդունելի լինեն եւ արմատախիլ արվեն ստալինյան եւ խորհրդային ժամանակների ՔԿՀ-ներին բնորոշ բարքերը։

Continue reading

Leave a comment

Հայտարարություն

Փետրվարի 19-ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը լրագրողների հետ առնչվելիս ծայրահեղ լկտի պահվածք է դրսեւորել։ Նախ՝ նա, նկատելով խորհրդարանի միջանցքում հավաքված թղթակիցներին, նրանց համար լսելի ձայնով ասել է. «էս ի՞նչ նախիր ա», այնուհետեւ՝ երբ ԶԼՄ-ների ներկայացուցիչները բացատրություն են պահանջել, պատգամավորը փորձել է անմեղ ձեւանալ, իսկ հետո սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել լրագրողներից մեկի հասցեին։ Չբավարարվելով դրանով, Մհեր Սեդրակյանը փորձել է տանել նրան «առանձնազրույցի»։

Continue reading

Leave a comment

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի հայտարարությունը Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման առթիվ

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեն մտահոգված է Հայաստանում իշխանությունների կողմից քաղաքացիական և քաղաքական ակտիվիստների իրավունքների խախտումների դեպքերի հաճախակիացմամբ: 2016թ. սկզբից Հայաստանի իշխանությունները զգալի չափով խստացրել են բռնությունները քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, իսկ ևս մեկ ակտիվիստի կալանքի ենթարկելուց հետո քաղաքական շարժառիթներով ձերբակալվածների և կալանավորվածների քանակը հասավ 13-ի:

Continue reading

Leave a comment

Հայկ Կյուրեղյանի հոր հրատապ հայտարարությունը

Հայաստանում Հայկը և մնացած քաղաքական կալանավորները գտնվում են գերության մեջ: Գերության մեջ մի իշխանության ձեռքերում, որը ունի թուրքական, ադրբեջանական բարքեր, որը ամեն ինչ անում է սեփական ժողովրդին բարոյազուրկ, անկամ, անգիտակից ստրուկների ամբոխի վերածելու համար:

Continue reading

Leave a comment