2007 թվականից ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իրականացնում է թմրամիջոցների անօրինական շրջանառության մեջ մեղադրվող անձանց արդար դատաքննության մոնիթորինգ Լոռի, Տավուշ եւ Շիրակ մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում:

Մոնիթորինգը ներառում է նախաքննության, դատաքննության փուլերը եւ դատավճիռների ուսումնասիրությունը: Արդար դատաքննության մոնիթորինգի արդյունքների միջոցով կազմակերպությունը բացահայտում է օրենսդրական բացերը եւ հակասություններն արդար դատաքննության ոլորտում, ինչպես նաեւ իրավակիրառ պրակտիկան եւ վերջապես փաստաբանների կողմից տրամադրված ծառայության որակն ու դատավորների վարքագիծն այն գործերի շրջանակներում, որոնք առնչվում են թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ:

Leave a Reply


2 × six =

Հրապարակումների արխիվ
Email
Print