Քրեական գործի վարույթը կարճելու մասին բողոքի քննությունը շարունակվում է
00:00, November 23, 2011 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Ոստիկանություն2011 թ. նոյեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրում նշանակված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի քննիչի կողմից քրեական գործի վարույթը կարճելու որոշման դեմ գործի քննությունը:
Նախորդ դատական նիստի ընթացքում դատարանը հետաձգեց նիստը գործում առկա նյութերին ծանոթանալու նպատակով:
Հիշեցնենք, որ 2011 թ. հուլիսի 27-ին ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա Տավուշի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Վլադիմիր Տոնոյանի նկատմամբ ոստիկանության Սպիտակի բաժնի աշխատակիցների կողմից ծեծի ենթարկելու և առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ պատճառելու փաստի առթիվ և ուղարկվել նախաքննություն կատարելու:
2011 թ. սեպտեմբեր 27-ին քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառով: