Քննարկման է ուղարկվել ոստիկանների կողմից քաղաքացիների ազատ տեղաշարժը խոչընդոտելու վերաբերյալ հաղորդումը
00:00, November 14, 2011 | Նորություններ | Տեղաշարժի ազատություն | Ոստիկանություն2011 թ. հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, մի խումբ ոստիկաններ արգելել են քաղաքացիների ազատ տեղաշարժը ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հարակից տարածքում:
Ոստիկանության աշխատակիցները դա հիմնավորելեն նրանով, որ քաղաքացիները խանգառում են ոստիկանության բնականոն աշխատանքը:
Մի խումբ քաղաքացիներ հաղորդում են ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ոստիկանների կողմից քաղաքացիների ազատ տեղաշարժը խոչըդոտելու փաստի վերաբերյալ:
Հաղորդման մեջ նշվում է, որ քաղաքացիների կողմից որևէ հակահասարակական արարք, գործողություն չի կատարվել և պահանջում են ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել :
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2011 թ. հոկտեմբերի 31-ին հաղորդումը քննարկման է ուղարկել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հոտեմբերի 27-ին, այն բանից հետ, երբ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Լալա Ասլիկյանը: