Արման Ենգիբարյանին սպանած ոստիկանը պարգևատրվել է
00:00, November 12, 2011 | Նորություններ | Կյանքի իրավունք | Ոստիկանություն«ՀԺ»-ին երեկ հայտնի է դարձել ՀՀ ոստիկանապետի պաշտոնում Ալիկ Սարգսյանի վերջին հրամաններից մեկի բովանդակությունը, որը նա ստորագրել է պաշտոնանկ արվելուց երկու օր առաջ` հոկտեմբերի 30-ին:
«Համաձայն այդ հրամանի` հունիսի 15-ին Երևանի մետրոյի «Գարեգին Նժդեհ հրապարակ» կայարանի մուտքի մոտ Արման Ենգիբարյանի վրա մահացու կրակ բացած ոստիկանը պարգևատրվել է «Օրենքի պատվար» մեդալով, իսկ նրա ծառայակիցը` գերազանց ծառայության կրծքանշանով:
Ըստ ոստիկանության` Արման Ենգիբարյանին կասկածել են ավազակային մի շարք հանցագործություններ կատարելու մեջ: Նրա սպանության հետ կապված` ՀՔԾ-ում քննություն էր իրականացվել, որի արդյունքում ոստիկանների գործողությունները որակվել էին իրավաչափ»: