Արման Ենգիբարյանի գործով բողոքի քննություն
00:00, October 31, 2011 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Կյանքի իրավունք | Ոստիկանություն2011 թ. նոյեմբերի 1-ին՝ ժամը 11:30-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (հասցեն՝ Տիգրան Մեծի 23/1, դատավոր Ա.Բեկթաշյան), նշանակված է Արման Ենգիբարյանի հոր՝ Սերգեյ Ենգիբարյանի բողոքը՝ ՀՔԾ ՀԿԳ քննիչի կողմից քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ:
Դատարանը արդեն երրորդ անգամ հետաձգում է նիստը բերելով տարբեր պատճառաբանություններ:
Հիշեցնենք, որ Արման Ենգիբարյանը մահացել է 2011 թ. հունիսի 14-ին մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում ոստիկանի արձակած կրակոցից: Տեղի ունեցածի վերաբերյալ ՀՔԾ-ում քննություն էր իրականացվել, որի արդյունքում գործը կարճվել էր: