Գործի նյութերը տրամադրվեցին
00:00, June 22, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք | Ոստիկանություն2011 թ. հունիսի 17-ին ՀՀ Լոռու մարզի, իսկ հունիսի 20-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանները ՀՔԱ Վանաձորի գրասենյակին տրամադրեցին Շիրակի և Լոռու մարզի քննչական բաժանմունքների քննիչների կողմից վրացական պետհամարանիշներով ավտոմեքնենաների վարորդների ազատ տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ քրեական գործերի հարուցումը մերժելու հիմքում դրված նախաքննության ընթացքում ձեռքբերված նյութերը:
2011 թ. հունիսի 16-ին տեղի ունեցած դատական նիստերի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա.Սաքունցի կողմից ներկայացվել են միջնորդություններ նախաքննության նյութերին ծանոթանալու համար:
Դատական նիստերը հետաձգվել են և Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հաջորդ դատական նիստը նշանակվել է 2011 թ. հունիսի 27-ին, իսկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ 2011 թ. հուլիս 5-ին: