Հայաստանում Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի իրականացումը 2010 թ.
00:00, May 27, 2011 | Նորություններ | Երեխաների իրավունքներ, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Տեղեկատվության եւ խոսքի ազատություն2011 թ. մայիսի 25-ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է «Հայաստանում Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի իրականացումը 2010թ.-ին» զեկույցը:
Կից ներկայացվում է զեկույցի «Մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները» բաժինը հայերեն տարբերակով:
Մարդու իրավունքների ազգային գործողությունների ծրագրի զարգացմանն ուղղված աշխատանքները շարունակվել են: 2010 թվականի հունվարին ընդունվել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի հայեցակարգը, որը հիմք կհանդիսանա Ազգային գործողությունների ծրագրի մշակման համար: Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ հենակետային ուսումնասիրությունները ամփոփվել են հուլիսին՝ Հայաստանի հանրային սեկտորից, քաղաքացիական հասարակության ու միջազգային կազմակերպություններից ներգրավված համապատասխան ակտիվ շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցության արդյունքում:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը (ՄԻՊ) Հայաստանում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակի մոնիթորինգի աշխատանքներում շարունակում է մեծ դեր ունենալ:
2010 թվականին ՄԻՊ գրասենյակը լույս է ընծայել իր հատուկ զեկույցը Հայաստանում խաղաղ հավաքների ու խոսքի ազատության իրավունքների վերաբերյալ:
Մեծ առաջընթաց է նկատվում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրության ներքո Կանխարգելման ազգային մեխանիզմի մշակման աշխատանքներում, որն իրականացվում է ՄԻՊ-ի կողմից: Հունվար ամսին խորհրդի ձևավորման հետ մեկտեղ այն ընդլայնել է իր գործառույթները՝ ներառելով հասարակական կազմակերպություններ ու փորձագետների խումբ՝ կազմված իրավապաշտպան կազմակերպությունների փորձագետներից:
Դեկտեմբերին ՀՀ օրենքում լրացումներ կատարվեցին «Մարդու իրավունքների պաշտպանի մասին»` հզորացնելով կառույցի ֆինանսական անկախությունը: Հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ միջգերատեսչական աշխատանքային խումբ է ձևավորվել, որն ուղղված է Համընդհանուր պարբերական դիտարկման վերաբերյալ առաջարկություններ կատարելուն:
Վատ վերաբերմունքի և խոշտանգումների դեպքեր են գրանցվել քրեակատարողական հիմնարկներում, ոստիկանության բաժանմունքներում, ինչպես նաև զորակոչիկների շրջանում, որոնց առնչությամբ պատշաճ հետաքննություն չի անցկացվում:
Վատ վերաբերմունքի և խոշտանգումների դեպքերի առնչությամբ չկան վիճակագրական տվյալներ: ՄԻՊ-ի մուտքը քրեակատարողական հիմնարկներ (բանտեր, ոստիկանության բաժանմունքներ) բարելավվել է 2010 թվականի ընթացքում: ՄԱԿ-ի Խոշտանգումների, դաժան և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական հանձնաժողովի զեկույցը տպագրվել է 2010 թ. մարտին, որն անդրադառնում է 2008 թ. մարտի դեպքերից հետո կալանավորման ընթացքում տարածված ֆիզիկական խոշտանգումների դեպքերին:
ՀՀ քրեակատարողական հաստատությունների պայմանները չեն բարելավվել 2010 թ. ընթացքում: Տնտեսական ճգնաժամի պատճառով 1000 բանտարկյալների համար նախատեսված նոր քրեակատարողական հաստատության շինարարական աշխատանքները դադարեցվել են: Քրեակատարողական հաստատությունների պայմանները չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին:
Դեռևս մտահոգիչ են գերբնակեցվածության, առողջապահության հասանելիության, քրեակատարողական հաստատությունների աշխատակազմերի ցածր աշխատավարձերի ու կոռումպացված լինելու հետ կապված խնդիրները:
Խոսքի ազատության ու տեղեկատվության ազատության բնագավառում որոշակի բարեփոխումներ են տեղի ունեցել, սակայն հետագայում ևս պետք է ջանքեր գործադրվեն այդ ուղղությամբ: Ինչևիցե, լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերի առնչությամբ ոչ արդյունավետ հետաքննությունը ու լրատվամիջոցների վրա կառավարության հզոր ազդեցությունը, ինչպես նաև կարգավորող մարմինների անկախության վերաբերյալ կասկածները դեռ շարունակում են մտահոգության տեղիք տալ: Մամուլի բազմակարծությանն ուղղված առաջընթացը սահմանափակ է եղել: Հունիսին ՀՀ օրենքում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» փոփոխություններ են կատարվել, որոնք հիմք են հանդիսացել անալոգային հեռարձակման վերափոխմանը թվայինի, ինչը քննադատության է ենթարկվել ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի կողմից՝ որպես մամուլի բազմակարծությանը խոչընդոտող գործոն: ՀՀ օրենքում հեռարձակման վերաբերյալ փոփոխություններ կատարելու աշխատանքները, որոնք միտված են դրանք միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելուն, իրականացվում է ՄԻՊ-ի կողմից՝ ԵԱՀԿ, ԵԽ փորձագետների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ գործակցության արդյունքում:
Ընդունված օրենքի համաձայն՝ հուլիսին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը հայտարարեց 18 մրցակցային տենդեր հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման համար: Այս մրցույցի արդյունքները հրապարակվեցին 2010 թ. դեկտեմբերին:
Որոշակի առաջընթաց է արձանագրվել հավաքների ազատության իրավունքի բնագավառում: Կառավարության գործունեությունը քննադատատող հասարակական կազմակերպությունների կողմից տարածքների վարձակալման իրավիճակը բարելավվել է: Սակայն Երևանի կենտրոնում հավաքներ կազմակերպելու սահմանափակման նոր դեպքեր են գրանցվել, չնայած փոխարենը իշխանությունները կենտրոնին մոտ այլընտրանքային տարածքներ են առաջարկվել: Հանրահավաքների ընթացքում ոստիկանության կողմից չարդարացված ուժի կիրառման դեպքերը շարունակվել են զեկուցվել: Կրոնի ազատության բնագավառում որևէ առաջընթաց չի արձանագրվել:
Հայ Առաքելական Եկեղեցին համարվում է համազգային եկեղեցի ու այլ կրոնական եկեղեցիների համեմատությամբ օգտվում է որոշակի արտոնություններից, ինչպես օրինակ՝ պետական բյուջեից ֆինանսական աջակցություն, կրոնափոխության, ինչպես նաև ուսումնական հաստատությունների ուսումնական պլանի մշակման ու իրականացման իրավունք:
Մի շարք բարեխիղճ ընդդիմադիրներ շարունակում են մնալ բանտում երկամյա պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար, իսկ այլընտրանքային ծառայությունը կրում է խտրական բնույթ:
Մասնագիտացված անչափահասների արդարադատության համակարգի ստեղծման առնչությամբ առաջընթաց չի գրանցվել: Այն պլանավորված էր իրականացնել 2004-2015 թթ. երեխաների իրավունքների պաշտպանության Ազգային գործողությունների ծրագրի շրջանակներում: Չնայած իրավիճակի բարելավմանն ուղղված ջանքերի՝ աղքատությունը հատկապես գյուղական համայնքներում երեխաների հիմնական սոցիալական ծառայություններից (կրթություն, առողջապահություն) դուրս մնալու գլխավոր պատճառն է հանդիսանում:
Հասարակական կազմակերպությունների վերաբերյալ օրենքի նախագիծը, որը մշակվել է ՀԿ-ների հետ խորհրդակցության արդյունքում, գտնվում ԱԺ-ի կողմից քննարկման փուլում: Արդարադատության նախարարության ներքո առանձին կառույցի ստեղծման որոշումը, որն իրավասու կլինի վերահսկելու բոլոր իրավական մարմինների աշխատանքի օրինականությունը և լուծարելու իրավական նորմերը խախտած մարմիններին, մեծ մտահոգություն է առաջացրել հասարակական կազմակերպությունների շարքերում:
Սեպտեմբերին Հայաստանը ստորագրել է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիան: Գենդերային քաղաքականության հայեցակարգը հաստատվել է փետրվարին: Ընտանեկան բռնության օրենքի մշակման աշխատանքներում որեվէ առաջընթաց չի գրանցվել:
Չնայած սոցիալական ու զբաղվածության քաղաքականության հիմնական իրավական դաշտը գործում է, սակայն աշխատանքային օրենսգիրքը, զբաղվածության մասին օրենսդրությունը, գործազրկության հետ կապված սոցիալական պաշտպանվածությունը, սոցիալական աջակցությունը չեն իրականացվում ամբողջական կարգով: Արհմիությունները, գործատուների կազմակերպությունները եւ կոլեկտիվ բանակցությունները դեռ բավարար զարգացած չեն: