Վրաստան: Ոստիկանությունը որոշակի ուժեր է գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ
00:00, May 26, 2011 | Նորություններ | Հավաքների և միավորումների ազատություն | Ոստիկանություն(Նյու Յորք) – Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում ոստիկանությունը ծեծի է ենթարկել ցուցարարներին` փորձելով ցրել հակակառավարական խաղաղ ցույցը: «Կառավարությունը պետք է սկսի անհապաղ, բազմակողմանի և անկողմնակալ հետաքննություն` գործի դնելով հնարավոր բոլոր միջոցները, – ասում է “Human Rights Watch”-ը»:
2011թ.-ի մայիսի 25-ին հարյուրավոր ընդդիմադիրներ հավաքվել էին Ռուսթավելի խողոցում գտնվող խորհրդարանական շենքի առջև, որը Թիֆլիսի ամենաերթևեկելի գլխավոր հատվածն է: Իշխանությունները զգուշացրել էին ցուցարարներին, որ կցրեն ցույցը, որպեսզի ճանապարհ բացեն մայիսի 26-ին Ռուսթավելի փողոցում Անկախության օրվան նվիրված զինվորական շքերթի համար:
Ցուցարարները թույլտվություն ունեին հանրահավաք անցկացնել մայիսի 25-ին, որն ավարտվելու էր կեսգիշերին, իսկ ընդդիմության առաջնորդները հայտարարել էին, որ մտադիր չեն հեռանալ: Թիֆլիսի քաղաքապետարանի աշխատակիցները ցուցարաներին առաջարկել էին մեկ այլ փողոց հանրահավաքի համար, որը նրանք մերժել էին: Առավոտյան ժամը 12:15-ին` հանրահավաք անցկացնելու թույլտվության ժամկետից 15 րոպե անց, ոստիկանությունը ցույցը ցրելու համար ցուցարարների դեմ կիրառեց ջրաշիթեր և արցունքաբեր գազ, որի ընթացքում շատերը ծեծի ենթարկվեցին և կալանավորվեցին:
«Եթե Թիֆլիսում կայացած ցույցը նույնիսկ թույլատրված չլիներ, ապա խաղաղասեր ցուցարարների նկատմամբ գործադրված ծեծը ոչնչով չի կարող արդարացվել, -ասում է Ռեյչլ Դենբրը` “Human Rights Watch”-ում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրենի տեղակալը: – Ոստիկանությունը պատասխանատվություն է կրում ցուցարարներին ծեծելու հարցում, ուստի պետք է պատասխան տա»:
Ոստիկանությունը, օգտագործելով ռետինե մահակներ, շարունակում էր ցրել ցուցարարներին` ծեծի ենթարկելով և հարվածելով շատերին: Նրանք հալածում էին նաև այն ցուցարարներին, որոնք կացարաններ էին վերցրել մոտակա կինոթատրոնի մոտ` նույն կերպ վարվելով նրանց հետ: Մի լրագրող, որին կարճաժամկետ կալանքի տակ էին վերցրել, հաղորդեց տեղական լրատվամիջոցներին, որ տեսել էր մեծ թվով վիրավոր ցուցարարների Թիֆլիսի գլխավոր ոտիկանության շենքի մոտ, որոնք բժշկական օնություն էին խնդրում:
Ըստ լրատվական հաղորդումների` որոշ ցուցարարներ` զինված երկար դրոշներով ու վահաններով, բախվել են ոստիկանների հետ: Ինչպես նաև, ըստ ոստիկանության պաշտոնական հայտարարության, մահացել է մի ոստիկան այն բանից հետո, երբ ցույցի վայրից փախչելիս մեքենան հարվածել է նրան: Վիրավոր խռովարարների իրական թիվը դեռևս հատնի չէ:
Թիֆլիսում ցույցերը սկսվեցին մայիսի 21-ին, երբ մոտ տասը հազար ընդդիմադիրներ ցույց կազմակերպեցին Թիֆլիսի կենտրոնական մասում` խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի գլխավորությամբ: Հարյուրավոր ցուցարարներ շարունակական ցույց են կազմակերպել Հանրային հեռարձակման շենքի առջև` պահանջելով նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հրաժարականը:
Վրաստանը ընդգրկված է մարդու իրավունքների մի շարք պայմանագրերի մեջ` ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը պարտավորություններ է դնում կառավարության առջև` հարգելու հավաքների ազատության իրավունքը և ցանկացած հանգամանքներում ձեռնպահ մնալ ցուցարարների դեմ գործադրվող անպատշաճ վերաբերմունքից կամ բռնություններից: Կառավարության պարտքն է նաև հետաքննել և վերացնել այդ պարտավորությունների խախտումները:
«Կառավարությունը դրական քայլ է կատարել` առաջարկելով ցուցարարներին մեկ այլ վայր, – ասում է Դենբերը: – Սակայն ոստիկանությունը երբեք չպետք է դիմեր նման քայլի, այսինքն` ծեծի ենթարկեր ցուցարարներին, որոնք իրենցից որևէ սպառնալիք չէին ներկայացնում»: