Amnesty International. “Հայաստանում մարդու իրավունքները խախտողները պատասխանատվության չեն ենթարկվում”
May 27, 2010 Այլ, ԶեկույցAmnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հինգշաբթի օրը հրապարակել է 2010 թվականի զեկույցը։
Հայաստանի մասին զեկույցում ասված է, որ մարդու իրավունքների խախտումների համար մեղավորները նախկինի պես պատասխանատվության չեն ենթարկվել: Խոսքի ազատությունը սահմանափակվել է։ Հարձակումներ են կատարվել լրագրողների վրա։ Այդպես էլ չի վերացվել քաղաքի կենտրոնում հանրահավաք անցկացնելու արգելքը, որը դրվեց 2008 թվականին արտակարգ դրության ժամանակ։ Կանանց ու աղջիկների իրավունքները բռնությունից պաշտպանելու միջոցները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին։ Կառավարությունը չկարողացավ իրական այլընտրանքային ծառայություն առաջարկել։
“Համառոտ տեղեկանք” բաժնում Amnesty International-ը արձանագրում է, որ հունիսի 19-ին Ազգային ժողովը համաներում հայտարարեց 2008-ի մարտի իրադարձությունների ժամանակ ձերբակալվածների նկատմամբ։ Համաներումը տարածվեց այն անձանց վրա, որոնք չէին մեղադրվում բռնությունների համար, այլ միայն նրանց վրա, ովքեր դատապարտվել էին մինչեւ 5 տարի ազատազրկման։ Ում վրա համաներումը չտարածվեց, նրանց պատժաչափը կրճատվեց երկու անգամ:
Amnesty International-ը նշում է, որ հաջողվել է որոշ առաջընթացի հասնել հայ – ադրբեջանական բանակցություններում։ Լեռնային Ղարաբաղը զեկույցում ներկայացվում է որպես անկլավ Ադրբեջանի տարածքում, որը մեծամասնությամբ բնակեցված է հայերով ու անջատվել է Ադրբեջանից 1990 թվականի պատերազմի արդյունքում։ Մոսկվայում նոյեմբերի 2-ին Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ համաձայնագիր են ստորագրել` ուղղված միջազգային իրավունքի շրջանակներում վեճի լուծմանը, նշում է Amnesty International-ը [խոսքը 2008 թվականի նոյեմբերի 2-ի Մայնդորֆյան հռչակագրի մասին է]:
“Անպատժելիություն” բաժնում իրավապաշտպան կազմակերպությունը գրում է, որ հոկտեմբերին ոստիկանության 4 աշխատակիցների դեմ մեղադրանք առաջադրվեց 2008-ի մարտի 1-ին քաղաքացիների դեմ ուժ կիրառելու համար։ Մինչեւ տարեվերջի դրությամբ ոչ մի անկախ հետաքննություն չի անցկացվել` ապացուցելու, որ ոստիկանությունը ուժ է կիրառել 2008-ի իրադարձությունների ժամանակ։ 2008 թ-ի հունիսին ստեղծվեց խորհրդարանական հատուկ հանձնաժողով իրադարձությունները ուսումնասիրելու համար, սակայն այն, ըստ Amnesty International-ի, այդպես էլ աշխատանքի չանցավ, քանի որ ընդդիմությունը հրաժարվեց մասնակցել դրան։ 2009 թ-ի հունիսին նախագահը իր հրամանագրով լուծարեց Փաստահավաք խումբը, որտեղ կային տարբեր քաղաքական խմբակցությունների, մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներ։
Մայիսին փակվեց իրավապաշտպան Միքայել Դանիելյանի վրա կրակելու գործը` այն հիմնավորմամբ, թե կրակողը ինքնապաշտպանության է դիմել։ 2008-ի մայիսին Դանիելյանի վրա գազային ատրճանակից կրակել էր Հայաստանի առաջադիմական իշխանամետ կուսակցության նախկին ղեկավարը։
Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգություն էին հայտնել, որ դատախազությունը ուշադրություն չի դարձրել առանցքային վկաների ցուցմունքների վրա։ Միքայել Դանիելյանը բողոքարկել է այդ որոշումը, սակայն տարեվերջի դրությամբ նրա միջնորդության մասին որոշում ընդունված չէր:
“Խոսքի ազատություն” բաժնում Amnesty International-ը անդրադառնում է Արգիշտի Կիվիրյանի գործին: Ապրիլի 30-ին անհայտ անձինք դաժան ծեծի են ենթարկել փաստաբան եւ լրագրող Արգիշտի Կիվիրյանին։ Դեպքը կատարվել է Երեւանում` նրա տնից ոչ հեռու։ Եղած տեղեկություններով, նրան ծեծի են ենթարկել փայտերով ու կրակել են նրա վրա։ Լրատվամիջոցների ազատությունների հարցով ԵԱՀԿ-ի ներկայացուցիչը իշխանություններին կոչ է արել հետաքննել միջադեպը ու մտահոգություն է հայտնել, որ լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերը չեն հետաքննվում, ինչը նպաստում է անպատժելիության մթնոլորտին։
Ըստ Amnesty International-ի զեկույցի` “Եհովայի վկաները” խտրական վերաբերմունքի են արժանանում։ Իրավապաշտպան կազմակերպությունը գտնում է, որ այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը նախկինի պես գտնվում է զինվորականների վերահսկողության տակ: Զինվորական ծառայությունից գիտակցաբար հրաժարվողները ստիպված են զինվորական համազգեստ կրել։ Նրանք ենթարկվել են կարգապահական տույժերի զինվորական դատախազության կողմից եւ իրավունք չեն ունեցել հավաքվել աղոթքի համար: Նոյեմբերի 1-ի դրությամբ, համոզմունքների համար զինվորական ծառայությունից հրաժարվելու համար 2-3 տարվա ազատազրկում են կրել 71 “Եհովայի վկաներ”:
Հոկտեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշեց, որ կրոնական շարժառիթներով զինվորական ծառայությունից խուսափելու համար զինծառայող Վահան Բայաթյանին 2.5 տարվա ազատազրկման դատապարտելու դատավճիռը խղճի եւ հավատքի ազատությունների նրա իրավունքների խախտում չէ։ Դատարանը որոշեց, որ “կոնվենցիայի ոչ մի հոդված գիտակցաբար հրաժարվելու իրավունքը չի երաշխավորում”։ Վահան Բայաթյանը այդ որոշումը բողոքարկել է Մեծ պալատում:
ԱՂԲՅՈՒՐԸ` http://www.azatutyun.am/content/article/2054059.html
Related events
-
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին վերաբերող դասընթացները մարզերում կազմակերպելու համար անհրաժեշտ են կոնտակտային անձինք Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում
September 10, 2018Դասընթացները կազմակերպելու, մասնակիցներին ներգրավելու համար Կազմակերպությունը հավաքագրում է կոնտակտային անձանց Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում:
Հետաքրքրվածության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 18-ը: -
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
September 10, 2018Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց
September 7, 2018Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:
-
Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
September 7, 2018ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
-
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց
September 7, 2018«Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-
Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի
September 7, 2018Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:
-
Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
September 6, 2018Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
-
Ելփին գյուղի ուսուցիչները պնդում են, որ իրենց դեմ բողոքի ակցիաները հրահրել է դպրոցի տնօրենը, և ահազանգում են չարաշահումների մասին
September 6, 2018Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժշկի պաշտպաններն այսօր դատարանում հանդես կգան ամփոփիչ ճառով
September 6, 2018Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի պաշտպանները հանդես կգան ամփոփիչ ճառով:
-
Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են
September 6, 2018Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»:
-
Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ. Սաքունց
September 5, 2018«Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ, հասարակությունը, քաղհասարակությունը, փորձագիտական շրջանակները, հակված լինելով այդ փոփոխությունների, պետք է աշխատեն այդ ուղղությամբ»,-եզրափակեց Արթուր Սաքունցը, հավելելով որ իշխանությունը միայնակ չի կարող կատարել այդ փոփոխությունները օբյեկտիվ պատճառներով, որոնցից առաջինը խորհրդարանաում ձայների 7 տոկոսին տիրապետելն է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի Երևանի ներկայացուցչությունում իրավաբանի թափուր հաստիքի համար
September 5, 2018Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով) ssukiasyan@hcav.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Իրավաբանի թափուր հաստիք»:
Դիմելու վերջնաժամկետ՝ 2018 թ.-ի սեպտեմբերի 15: