Իրավական խորհրդատվություն Լոռու մարզի Ալավերդու, Տաշիրի, Ստեփանավանի, Սպիտակի տարածաշրջաններում
June 5, 20102010 թ. փետրվար ամսին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Ալավերդու, Տաշիրի, Ստեփանավանի, Սպիտակի ներկայացուցչություններ իրավական խորհրդատվություն ստանալու համար դիմել են 6 քաղաքացիներ: 4 քաղաքացու խնդրի լուծման կապակցությամբ կազմակերպության կողմից պատրաստվել են համապատասխան գրություններ:
Այսպես, քաղաքացիները դիմել են հետևյալ հարցերով.
Տաշիրի տարածաշրջան
Վնասի փոխհատուցման իրավունք
1. 1988 թ. երկրաշարժի ժամանակ Մ. Բ.-ի ընտանիքին պատկանող Շիրակամուտ գյուղում գտնվող տունը վնասվել է և դարձել ապրելու համար վտանգավոր: Քաղաքացու սկեսուրը երկրաշարժի ժամանակ ստացված ֆիզիկական վնասվածքի հետևանքով դարձել է 2-րդ կարգի հաշմանդամ:
Մինչ 2008 թ. նրանց ընտանիքն ընդգրկված է եղել երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար նախատեսված ցուցակում: Սակայն 2008 թ. դիմել են գյուղապետին և տեղեկացել, որ իրենց ընտանիքն ընդգրկված չէ Շիրակամուտ համանքի երկրաշարժից բնակարան կորցրած բնակարանի կարիքավորների հերթացուցակում, քանի որ քանդման համար հիմք է հանդիսանում համապատասխան կազմակերպության կողմից տրված տեխնիկական եզրակացությունը, որով հաստատվում է տան վնասվածության չորրորդ կարգը:
ՀՀ կառավարության 1337-Ն որոշմամբ` սահմանվում է բնակարանների պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների ցանկն ըստ առաջնահերթության՝
1. 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներ
2. երկրաշարժի հետևանքով զոհ ունեցոք ընտանիքներ
3. երկրաշարժի հետևանքով 1-ին խմբի հաշմանդամ ունեցող ընտանիքներ
4. երկկողմանի ծնողազուրկ երեխա որդեգրած անձինք
5. կերակրողներից մեկին կորցրած՝ անչափահաս երեխա ունեցող ընտանիքներ
6. միայնակ ծերեր
7. երկրաշարժի հետևանքով 2-րդ խմբի հաշմանդամ ունեցող ընտանիքներ
Քաղաքացու սկեսուրը երկրաշարժի ժամանակ ստացված ֆիզիկական վնասվածքի հետևանքով դարձել է 2-րդ կարգի հաշմանդամ: Հետևաբար որոշմամբ սահմանված առաջնահերթությունը տարածվում է այս ընտանիքի վրա:
Քաղաքացու համար պատրաստվել է գրություն ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությանը:
2. Քաղաքացի Օ. Ղ-ն ազատվել է աշխատանքից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջներով: Այս հոդվածի պահանջով` գործատուն կարող է աշխատանքից ազատել աշխատողին, եթե վերջինս 1) փչացրել, վնասել կամ կորցրել է գործատուի գույքը, ինչպես նաև աշխատանքի վայրում կատարել է հափշտակություն. 2) գործատուի գույքի պահպանությունը դրել է վտանգի տակ. 3) անվստահություն է առաջացրել սպառողների, հաճախորդների կամ գործատուի գործընկերների մոտ, որի հետևանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել վնասներ:
Հետևելով օրենքի պահանջին` ենթադրվում է, որ տնօրենի հրամանում պետք է կոնկրետ նշված լիներ անվստահության արտահայտման օրենքով սահմանված երեք հիմքերից մեկը: Մինչդեռ, տնօրենն իր հրամանում նշում է “վստահության հայտնում դպրոցին հասցված վնասների` ոչ նյութական, և հետագա վնասները կանխելու նպատակով”: Ներկայացված ձևակերպումն օրենքի պահանջներից որևէ մեկին չի համապատասխանում, դրա համար համապատասխան փաստ ներկայացված չէ /օրինակ` պատճառված գույքային վնասի նկարագրության կամ դրա չափը` դրամական արտահայտությամբ/:
Հետևաբար նման ձևակերպումը չի կարող իրավական ուժ ունենալ և դրվել աշխատանքից ազատման տնօրենի հրամանի հիմքում:
2009 թվականի նոյեմբերի 17-ին Օ.Ղ.-ն դիմում է ներկայացրել ՀՀ կրթության և գիտության նախարարին` Լոռու մարզի Սարչապետ գյուղի դպրոցի տնօրենի կողմից աշխատանքային օրենսգրքի մի շարք խախտումների կապակցությամբ: 2009 թվականի նոյեմբերի 26-ին դիմումը վերահասցեագրվել է ՀՀ աշխատանքի պետական տեսչություն, որտեղից թիվ 148 ուսումնասիրության անցկացնելու հանձնարարագրով Լոռու մարզի տարածքային կենտրոնի մասնագետների կողմից Սարչապետի դպրոցում 2009 թվականի 22-30-ն իրականացվել են ուսումնասիրություններ:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տնօրենի հրամանում հղում է արված ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջներին, պետք է նշվեր 113-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետը:
Լոռու մարզպետարանի կողմից Սարչապետ գյուղի դպրոց ՊՈԱԿ-ում աշխատանքից ազատելու փաստի կապակցությամբ իրականացվել են ուսումնասիրություններ:
2009 թվականի դեկտեմբերի 15-ին Լոռու մարզպետի 059/363601 գրությամբ դիմել է Սարչապետ գյուղի դպրոցի տնօրենին. “Լոռու մարզի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ա. Մանուկյանի զեկուցագրի համաձայն` ֆիզիկայի և ինֆորմատիկայի ուսուցչուհի Օֆելյա Ղուլինյանն ազատվել է աշխատանքից անհիմն` առաջարկում եմ Ձեր 17.11.2009 թվականի թիվ 19 հրամանը չեղյալ հայտարարել /կասեցնել/ Օֆ. Ղուլինյանին վերականգնելով աշխատանքի և վճարելով նրան հարկադիր պարապուրդի դիմաց” /չակերտների մեջբերումը Լոռու մարզպետի 059/363601 գրությունից/: Փաստացի վերահսկողություն իրականացնելու լիազորությամբ օժտված մարմնի կողմից ևս արձանագրվել է, որ աշխատանքից ազատելն անհիմն է:
Այս դեպքում ևս Օ.Ղ.-ն աշխատանքում չի վերականգնվել:
Բացի այդ, տնօրենի կողմից աշխատանքից ազատման հրամանում հղում է արվել նաև դպրոցի մանկավարժական կոլեկտիվի ընդհանուր ժողովի տարբեր ամսաթվերով թվագրված արձանագրություններին, որտեղ նույն անձանց անուն ազգանվան դիմաց դրված են տարբեր ստորագրություններ:
Կազմակերպության կողմից Օ.Ղ.-ի համար պատրաստվել է համապատասխան հայցադիմում և միջնորդություն է ներկայացվել դատարան` դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու համար: Նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն: 2010 թվականի մարտի 30-ի դրությամբ դեռևս ընթանում է դատաքննություն:
Ալավերդու տարածաշրջան
Արդար դատաքննության իրավունք
3. Ավտովթարի արդյունքում քաղաքացու առողջությանը հասցվել է վնաս: Քաղաքացին դիմել է հիվանդանոց և առողջության վերականգնման նպատակով ծախսել է որոշակի գումար: Ի՞նչ փաստաթղթով կարելի է ապացուցել և ինչպե՞ս կարելի է ավտովթարի մեղավորից պահանջել փոխհատուցում` առողջությանը պատճառված վնասի համար:
Առողջությանը պատճառված վնասի փոխհատուցումը քաղաքացին կարող է պահանջել դատական կարգով, որի համար անհրաժեշտ է ներկայացնել իրականացված ծախսերը հավաստող փաստաթղթեր:
Տեղեկատվության ազատության, քրեական իրավունք
4. Արևածագ համայնքի ղեկավարը մերժել է համագյուղացուն գյուղապետարանից տրամադրել տեղեկանք ընտանիքի կազմի մասին` պատճառաբանելով, որ վերջինս չի կատարել հողի հարկի վճարման գծով իր պարտավորությունները:
Բացի այդ, հողի հարկի վճարմանը պարտավորեցնելու համար համայնքի ղեկավարը դիմել է մարզպետին, վերջինս էլ զանգել է գործատուին` գործատուի միջոցով վճարումն ապահովելու համար:
1) Քաղաքացու համար պատրաստվել է գրություն` ուղղված ՀՀ տարածքային կառավարման նախարարություն և Լոռու մարզպետարան` խնդրելով ապահովել քաղաքացու “Տեղեկատվության և ազատության մասին” օրենքով սահմանված իրավունքի իրականացումը:
2) Քաղաքացու համար պատրաստվել է դիմում` ուղղված Լոռու մարզի դատախազություն` Արևածագ համայնքի գյուղապետի կողմից իր պաշտոնական լիազորություններից չբխող անօրինական գործողությունների իրականացումը կանխելու և ապագայում նման անօրինական գործողությունները բացառելու նպատակով:
1. “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի` 8-րդ հոդվածի համաձայն` տեղեկատվության տրամադրման ազատությունը սահմանափակվում է կամ մերժվում է, եթե դա՝
1) պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք
2) խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը
3) պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները
4)բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք)
5) խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները։
2. ՀՀ քրեական օրենսգրքով արգելվում է պաշտոնական լիազորություններից չբխող անօրինական գործողությունների իրականացումը:
Տեղեկատվության ազատության իրավունք
5. Ինչպե՞ս կարելի է տեղեկատվություն ստանալ սեփականության իրավունքով անձին պատկանող գույքի մասին:
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանի համաձայն` քաղաքացին տեղեկություն ստանալու համար օրենքով սահմանված կարգով պետական տուրք վճարելուց հետո անշարժ գույքի պետական կադաստրին հարցում ներկայացնելով` իրավունք ունի իմանալու անշարժ գույքի պետական գրանցման մարմնում սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի մասին:
Պատրաստվել է տեղեկատվության հարցում` ուղղված ՀՀ Կ/Ա անշարժ գույքի պետական կադաստր, Լոռու մարզի մարզպետարան, Հալլավար գյուղի գյուզապետարան:
Սպիտակի տարածաշրջան
Ընտանեկան իրավունք
6. Քաղաքացին ինչպե՞ս կարող է ամուսնալուծվել և իր կնոջը զրկել ծնողական իրավունքներից:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն` եթե առկա է ամուսինների համաձայնությունը, ամուսնալուծությունը կատարվում է ՔԿԱԳ մարմնում ամուսիններից մեկի դիմումի համաձայն: Ամուսիններից մեկի համաձայնության բացակայության դեպքում ամուսնալուծությունը կայանում է դատական կարգով՝ ամուսիններից մեկի կողմից հայցադիմում ներկայացնելով դատարան:
Նույն օրենսգրքի համաձայն` ծնողական իրավուքներից զրկելը ևս կատարվում է դատական կարգով, որի համար անհրաժեշտ են հետևյալ հիմքերը.
- առանց հարգելի պատճառների հրաժարվում են երեխաներին վերցնել ծննդատնից
- խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց
- դաժանաբար են վարվում երեխաների հետ և այլն:
Related events
-
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին վերաբերող դասընթացները մարզերում կազմակերպելու համար անհրաժեշտ են կոնտակտային անձինք Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում
September 10, 2018Դասընթացները կազմակերպելու, մասնակիցներին ներգրավելու համար Կազմակերպությունը հավաքագրում է կոնտակտային անձանց Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում:
Հետաքրքրվածության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 18-ը: -
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
September 10, 2018Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց
September 7, 2018Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:
-
Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
September 7, 2018ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
-
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց
September 7, 2018«Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-
Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի
September 7, 2018Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:
-
Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
September 6, 2018Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
-
Ելփին գյուղի ուսուցիչները պնդում են, որ իրենց դեմ բողոքի ակցիաները հրահրել է դպրոցի տնօրենը, և ահազանգում են չարաշահումների մասին
September 6, 2018Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժշկի պաշտպաններն այսօր դատարանում հանդես կգան ամփոփիչ ճառով
September 6, 2018Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի պաշտպանները հանդես կգան ամփոփիչ ճառով:
-
Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են
September 6, 2018Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»:
-
Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ. Սաքունց
September 5, 2018«Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ, հասարակությունը, քաղհասարակությունը, փորձագիտական շրջանակները, հակված լինելով այդ փոփոխությունների, պետք է աշխատեն այդ ուղղությամբ»,-եզրափակեց Արթուր Սաքունցը, հավելելով որ իշխանությունը միայնակ չի կարող կատարել այդ փոփոխությունները օբյեկտիվ պատճառներով, որոնցից առաջինը խորհրդարանաում ձայների 7 տոկոսին տիրապետելն է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի Երևանի ներկայացուցչությունում իրավաբանի թափուր հաստիքի համար
September 5, 2018Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով) ssukiasyan@hcav.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Իրավաբանի թափուր հաստիք»:
Դիմելու վերջնաժամկետ՝ 2018 թ.-ի սեպտեմբերի 15: