Իրավական խորհրդատվություն Լոռու մարզի Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան, Սպիտակ քաղաքներում
January 8, 20102009 թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Ալավերդու, Տաշիրի, Ստեփանավանի, Սպիտակի ներկայացուցչություններ իրավական խորհրդատվություն ստանալու համար դիմել են 8 քաղաքացիներ:
Այսպես, քաղաքացիները դիմել են հետևյալ հարցերով.
Տաշիր
Քաղաքացիական դատավարության իրավունք
1. 2009 թ. հունիսի 29-ին ՀՀ Լոռու մարզի Տաշիրի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրենի թիվ 19 հրամանի համաձայն` քաղաքացին ազատվել է աշխատանքից: Ազատման հրամանում տնօրենն իր կողմից իրականացված գործողությունները որակել է և ազատումը հիմնավորել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետով: Համաձայն չլինելով աշխատանքից ազատման հրամանի հետ քաղաքացին դիմում է ներկայացրել ՀՀ կրթության և գիտության նախարարություն: Ի պատասխան դիմումի` 2009 թվականի հուլիսի 13-18-ը ՀՀ կրթության պետական տեսչության կողմից Տաշիրի թիվ 2 միջնակարգ դպրոցում իրականացվել է ուսումնասիրություն:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասը նման ենթակետ չունի: ՀՀ կրթության և գիտության նախարարությունից հանձնարարվել է անվավեր ճանաչել աշխատանքից ազատելու հրամանը:
2009 թ. օգոստոսի 4-ին ՀՀ Լոռու մարզի Տաշիրի թիվ 2 դպրոցի տնօրենի թիվ 24 հրամանի համաձայն` քաղաքացին վերականգնվել է նախկին աշխատանքում:
2009 թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ Լոռու մարզի Տաշիրի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրենի թիվ 19 հրամանի համաձայն` նորից ազատվել է աշխատանքից: Աշխատանքից ազատումը հիմնավորվել է ՀՀ աշխատանքային օրենսգիրքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով /աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում/, որի համար հիմք են հանդիսացել ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության առաջատար մասնագետի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները:
Նշված ուսումնասիրությունը, սակայն, իրականացվել է առանց քաղաքացու մասնակցության, ուսումնասիրության արդյունքում կազմված արձանագրությանը նա չի ծանոթացվել:
Քաղաքացու համար 2009 թ. դեկտեմբերին հայց է պատրաստվել ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության մշակույթի և սպորտի վարչության “ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից կազմված տեղեկանքը, ՀՀ Լոռու մարզի Տաշիրի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրենի հրամանը անվավեր ճանաչելու” պահանջի մասին:
2009 թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ վարչական դատարանը հայցադիմումի վարույթ ընդունելը մերժել է` պատճառաբանելով, որ հայցը Վարչական դատարանին ընդդատյա չէ:
2009 թ. նույն պահանջով հայցադիմում է ներկայացվել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
2010 թ. հունվարի 13-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վերադարձնելու մասին` հիմնավորելով, որ հայցը ընդդատյա է ՀՀ վարչական դատարանին:
2010 թ. հունվարին նույն պահանջով հայցադիմում է ներկայացվել Վարչական և ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարաններ: Վարչական դատարանի հայցին կցվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը` հայցադիմումը վերադարձնելու մասին, իսկ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի հայցադիմումին` ՀՀ վարչական դատարանի կողմից կայացված որոշման պատճենը:
2010 թ. հունվարի 26-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը` ՀՀ Լոռու մարզի Տաշիրի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրենի հրամանը անվավեր ճանաչելու պահանջի մասով վարույթ ընդունելու, իսկ ՀՀ Լոռու մարզպետարանի, մշակույթի և սպորտի վարչության կողմից կազմված տեղեկանքը անվավեր ճանաչելու պահանջի մասով վերադարձրել է:
2010 թ. հունվարի 25-ին ՀՀ վարչական դատարանը հայցադիմումի վարույթ ընդունելը նորից մերժել է` պատճառաբանելով, որ հայցը ընդդատյա է ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններին:
2010 թ. փետրվարի 2-ին կազմվել է վերաքննիչ բողոք` ՀՀ վարչական դատարանի 2010 թվականի հունվարի 25-ի հայցադիմումը վարույթ ընդունելը մերժելու որոշման դեմ:
2. Քաղաքացին չվճարված աշխատավարձի բռնագանձման պահանջով հայց է ներկայացրել դատարան, դատը հետաձգվել է՝ գործի հանգամանքները պարզելու նպատակով: Քաղաքացին ցանկանում է իմանալ՝ արդյոք դատարանը կարող է հետաձգել դատական նիստը:
Քաղաքացուն բացատրվել է, որ դատարանը գործի ճիշտ քննության համար իրավունք ունի ուսումնասիրել և քննել ցանկացած նյութ, որն առնչվում է գործին, ինչի պատճառով դատական նիստը իրավունք ունի հետաձգելու:
Ստեփանավան
Ընտանեկան իրավունք
3. Քաղաքացու խնդիրը կայանում է նրանում, որ նրա ամուսինը նրան դուրս է արել բնակարանից և չի թողնում տեսակցել երեխաներին: Քաղաքացին ինչպե՞ս կարող է վերականգնել իր` երեխաներին տեսակցելու իրավունքը:
Քաղաքացուն խորհուրդ է տրվել դիմել դատարան:
4. Քաղաքացին ինչպե՞ս կարող է ամուսնալուծվել ամուսնու կողմից համաձայնության բացակայության դեպքում, և բաժանել համատեղ ամուսնության ընթացքում ձեռքբերված գույքը:
Քաղաքացուն խորհուրդ է տրվել ամուսնալուծության և գույքի բաժանման հայցադիմում ներկայացնել դատարան:
Սեփականության իրավունք
5. Քաղաքացին նոտարական վավերացմամբ փոխառության պայմանագրով գումար է տվել, ունի ստացական, սակայն պայմանագրով սահմանված ժամկետում գումարը չի վերադարձվել: Քաղաքացին ինչպե՞ս կարող է ետ ստանալ իր գումարը:
Քաղաքացու համար պատրաստվել է հայցադիմում` ուղղված դատարան` գումարի բռնագանձման պահանջով:
6. Ինչպե՞ս կարելի է ընդունել ժառանգությունը:
Անհրաժեշտ է վեցամսյա ժամկետում դիմել նոտարական գրասենյակ, ստանալ ժառանգության վկայական, այն ներկայացնել ՀՀ անշարժ գույքի գրանցման պետական կադաստրի կոմիտե` սեփականության իրավունքի գրանցման համար:
Սպիտակ
Սեփականության իրավունք
7. Գույքի մասնավորեցման ծրագրի արդյունքում գյուղացուն սեփականության իրավունքով անցել է հողատարածք, որի մի մասն ապօրինի կարգով զավթել է իր հարևանը և դրա նկատմամբ գրանցել իր սեփականության իրավունքը: Քաղաքացին դիմել է գյուղապետարան` տեղեկանքի ձեռքբերման խնդրանքով, որ այդ հողատարածքը պատկանում է իրեն, սակայն գյուղապետարանը մերժել է: Քաղաքացին ինչպե՞ս կարող է հետ վերադարձնել զավթած հողատարածքը:
Կազմակերպության կողմից գրություն է պատրաստվել` ուղղված գյուղապետարան: Գյուղապետարանը պատասխան գրություն չի ներկայացրել այդ հողատարածքը քաղաքացուն պատկանելու վերաբերյալ:
Տեղեկատվության իրավունք
8. Քաղաքացին ինչպե՞ս կարող է տեղեկատվություն ստանալ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից:
Քաղաքացուն բացատրվել է տեղեկատվության հարցում պատրաստելու ձևը և կազմվել է համապատասխան տեղեկատվության ստանալու գրավոր հարցումը` ուղղված Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին:
Related events
-
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին վերաբերող դասընթացները մարզերում կազմակերպելու համար անհրաժեշտ են կոնտակտային անձինք Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում
September 10, 2018Դասընթացները կազմակերպելու, մասնակիցներին ներգրավելու համար Կազմակերպությունը հավաքագրում է կոնտակտային անձանց Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում:
Հետաքրքրվածության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 18-ը: -
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
September 10, 2018Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց
September 7, 2018Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:
-
Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
September 7, 2018ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
-
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց
September 7, 2018«Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-
Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի
September 7, 2018Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:
-
Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
September 6, 2018Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
-
Ելփին գյուղի ուսուցիչները պնդում են, որ իրենց դեմ բողոքի ակցիաները հրահրել է դպրոցի տնօրենը, և ահազանգում են չարաշահումների մասին
September 6, 2018Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժշկի պաշտպաններն այսօր դատարանում հանդես կգան ամփոփիչ ճառով
September 6, 2018Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի պաշտպանները հանդես կգան ամփոփիչ ճառով:
-
Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են
September 6, 2018Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»:
-
Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ. Սաքունց
September 5, 2018«Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ, հասարակությունը, քաղհասարակությունը, փորձագիտական շրջանակները, հակված լինելով այդ փոփոխությունների, պետք է աշխատեն այդ ուղղությամբ»,-եզրափակեց Արթուր Սաքունցը, հավելելով որ իշխանությունը միայնակ չի կարող կատարել այդ փոփոխությունները օբյեկտիվ պատճառներով, որոնցից առաջինը խորհրդարանաում ձայների 7 տոկոսին տիրապետելն է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի Երևանի ներկայացուցչությունում իրավաբանի թափուր հաստիքի համար
September 5, 2018Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով) ssukiasyan@hcav.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Իրավաբանի թափուր հաստիք»:
Դիմելու վերջնաժամկետ՝ 2018 թ.-ի սեպտեմբերի 15: