Հայաստան. Իրավապաշտպանը ազատ է արձակվել
00:00, October 21, 2009 | Հայտարարություններ | Արդար դատաքննության իրավունքԻրավապաշտպանների պաշտպանության օբսերվատորիան՝ Ընդդեմ խոշտանգումների համաշխարհային կազմակերպության (OMCT) և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) համատեղ ծրագիրը,
Քաղաքացիական հասարակության ինստիտուտի, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի, Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոնի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և Ընդդեմ իրավական կամայականության հիմնադրամի հետ համատեղ ողջունում են իրավապաշտպան Արշալույս Հակոբյանին կալանքից ազատելու որոշումը։
Հոկտեմբերի 16-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը որոշում կայացրեց փոխարինել կալանքը որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությամբ Հայաստանի Հելսինկյան Ասոցիացիայի անդամ, կազմակերպության ինտերնետային կայքի (www.hahr.am) ֆոտոլրագրող պարոն Արշալույս Հակոբյանի նկատմամբ, որը 4 ամիս գտնվել էր նախնական կալանքի տակ։ Նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից, իսկ դատաքննությունը հետաձգվեց՝ լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու հիմնավորմամբ։
2009 թ-ի հունիսի 6-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը պարոն Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Կալանքը հետեւել էր Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ իր կողմից դիտորդական առաքելություն իրականացմանը։ Ընտրատեղամաս մուտք գործելու մերժման վերաբերյալ բողոք ներկայացնելուց հետո, ոստիկանությունը հրավիրել էր պարոն Արշալույս Հակոբյանին որպես վկա եւ հետագայում ձերբակալել՝ առաջադրելով մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելըե։ Այդ գործի դատաքննությունը սկսվել է 2009 թ-ի սեպտեմբերի 16-ին։
Վերը նշված կազմակերպությունները ողջունում են Արշալույս Հակոբյանի ազատ արձակումը և շնորհակալություն են հայտնում բոլոր անձանց, կառույցներին և կազմակերպություններին, որոնք հանդես են եկել ի պաշտպանություն Հակոբյանի։
Այնուամենայնիվ մեր կազմակերպությունները դատապարտում են այն փաստը, որ պրն. Հակոբյանից դեռևս չի հանվել առաջադրված մեղադրանքը։ Մեր կազմակերպությունները կոչ են անում Հայաստանի իշխանություններին դադարեցնել Արշալույս Հակոբյանի նկատմամբ բոլոր տեսակի ոտնձգությունները ՄԱԿ-ի իրավապաշտպանների մասին հռչակագրի, ինչպես նաև Հայաստանի կողմից վավերացրած մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային և տարածաշրջանային փաստաթղթերի համաձայն։
Մեր կազմակերպությունները նաև իրենց խորը մտահոգությունն են հայտնում պրն. Արշալույս Հակոբյանի նկատմամբ ձերբակալության ժամանակ դաժան վերաբերմունք գործադրելու կապակցությամբ։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին երաշխավորել անհապաղ, լիարժեք, արդյունավետ և անկախ քննություն, հրապարակել դրա արդյունքները եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին՝ կանգնեցնելով նրանց անկախ և անաչառ դատարանի առաջ և պատժելով օրենքով սահմանված կարգով։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք՝
● FIDH, Կարին Ափի,, + 33 1 43 55 25 18
● OMCT, Դելֆին Ռեկուլաու + 41 22 809 49 39
● Քաղաքացիական հասարակության ինստիտուտ, +374 10 574317
Փարիզ – ժնև – Երևան, հոկտեմբերի 20, 2009.