ՀՈԳԵՈՐՍՈՒԹՅՈՒՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ
00:00, October 15, 2009 | Մամլո հաղորդագրություններ | Մտքի, խղճի և կրոնի ազատությունԼոռու մարզի Մարգահովիտ գյուղի դպրոցի ուսուցիչները կրոնական անհանդուրժողականության արշավ են սկսել:
Դպրոցի տնօրենը սպառնացել է քրեական պատասխանատվության ենթարկել «Ավետարանի հավատքի քրիստոնյաների եկեղեցու» անդամներից մեկի երեխաներին այն բանի համար, որ «աղանդավորական» են: Ուսուցիչները երեխաների շրջանում հարցումներ են անցկացնում, բացահայտելու համար «աղանդավորականներին»:
«Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչը կոչ է արել մյուս երեխաներին չշփվել «աղանդավորականի» հետ: Այժմ երեխաները մեկուսացված են ընկերներից: Նման դեպքերը բնորոշ են ոչ միայն Լոռու մարզին, այլեւ տարածված են ողջ Հայաստանում:
Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերի, ուսուցիչներին կարելի է մեղադրել հոգեորսության մեջ:
Աղբյուրը` http://www.lragir.am/armsrc/society-lrahos29779.html