Մոր ինքնազգացողությունը վատացավ
00:00, October 5, 2009 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք2009 թ. հոկտեմբերի 5-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Մատաղիսի գործով դատավարության հերթական նիստը:
Քանի որ մնացած վկաներին հնարավոր չի եղել ներկայացնել դատավարության, դատարանը որոշել է հարցաքննել ամբաստանյալ Ռազմիկ Սարգսյանին:
Ռազմիկ Սարգսյանը ազգային բանակ է զորակոչվել 2003 թվականի մայիսի 10-ին՝ ծառայելով ութ ամիս: Դեկտեմբերի 23-ին գումարտակը մեկնել է մարտական դիրքեր: Ինքը հիվանդության պատճառով մնացել էր գումարտակում: Նույն օրն իրեն տեղեկացրել են, որգնդի հերթապահությունում իրեն են հարցրել, սակայն մինչ հասել է գնդի շտաբի շենք, այցելուները, ովքեր ծառայակիցներից մեկի հարազատներն են եղել, արդեն հեռացել էին: Ռազմիկ Սարգսյանը, Արա Զալյանը եւ Մուսա Սերոբյանը, կապվելով ծառայակցի հետ, հանդիպելեն, եւ վերջինս Ռազմիկին է փոխանցել տանեցիների ուղարկած ծանրոցը: Որոշել են ծանրոցը բացել զորամասի մոտ գտնվող ջրամբարին կից շինությունում: Այստեղ Ռազմիկը ծանրոցում նամակ է գտել, որտեղ նկարներ էլ են եղել, սակայն մթության պատճառով չի կարողացել կարդալ: Օգտվելով խտացրած կաթից ու կոնֆետներից՝ վերադարձել են զորամաս, որտեղ պարզել է, որ նամակն ու նկարները հասցեագրված են կապի վաշտի զինվորներից մեկին: 2004 թ- ի հունվարին գումարտակի հետ արդեն Ռազմիկ Սարգսյանն էլ է մեկնել դիրքեր, որտեղ ըստ իր պատմածի’ տեղեկացել է սպանված զինվորների մասին:
Երբ գումարտակը վերադարձել է զորամաս, իրեն կանչել են գնդի շտաբ՝ առանց հայտնելու պատճառը: Կես ժամ սպասելուց հետո ուղեկցել են գնդի հրամանատարի սենյակ, որտեղ հավաքված են եղել զինվորական համազգեստով մարդիկ:
”Դեռ ներս չեմ մտել, մեկ էլ տեսնեմ ներսը լիքը մարդիկ կան: Մեկը հարցրեց՝ ինքնէ , բա՝ հա ու սկսեցին ծեծել: Ասում եմ՝ լավ, ինչի՞ համար: Ասում են՝ ՙԴու լավ գիտես”, – հիշում է Ռազմիկ Սարգսյանը:
Դրանից հետո Ռազմիկ Սարգսյանին տեղափոխել են Մարտակերտի դատախազություն, որտեղ մի քննիչ, որի անունն ամբաստանյալը չհիշեց, առաջարկեց գրել ծանրոցի հետ կապված մանրամասները: Այնուհետեւ նրան տարել են Ստեփանակերտ, որտեղից եւս ամբաստանյալը ծեծի վերաբերյալ հիշողություններ է պահպանել. ”Ձեռքուոտքս կապեցին, գլխիվայր կախեցին ու սկսեցին ծեծել: Այնքան էի վատացել, որ չէի կարող խոսել ու ասել, որ էլ չեմ դիմանում”:
Որդու այս պատմությունից, դատարանի դահլիճում գտնվող մոր ինքնազգացողությունը կտրուկ վատացավ: Դատարանը որոշեց նիստը շարունակել դռնփակ: Իսկ այդ ընթացքում Շտապ բուժօգնության աշխատակիցները բուժօգնություն ցուցաբերեցին ամբաստանյալի մորը:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ