Կանաչ ու սև. արցախյան օրագիր
00:00, September 7, 2009 | Մամլո հաղորդագրություններ2009 թ-ի սեպտեմբերի 5-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ լրագրող Թաթուլ Հակոբյանի ”Կանաչ ու սև. արցախյան օրագիր” գրքի շնորհանդես-վաճառքը:
Միջոցառման նպատակն էր տարածել ”Կանաչ ու սև. արցախյան օրաիր” գիրքը մասնակիցների շրջանում, ներկայացնել գրքի բուն բովանդակությունը, Ղարաբաղյան պատերազմը, բանակցային գործընթացը, մարդկային խեղված ճակատագրերը….
Միջոցառմանը մասնակցում էին ներկայացուցիչներ հասարակական կազմակերպություններից, քաղաքական կուսակցություններից, քաղաքապետարանից, ինչպես նաև լրագրողներ և ուսանողներ:
Հանդիպման ընթացքում գրքի հեղինակը` Թաթուլ Հակոբյանը, ներկայացրեց գիրքը գրելու անհրաժեշտությունը, գրքի բուն էությունը, պատերազմի հետևանքները: Գրքի հեղինակը նշեց, որ պատերազմի ժամանակ երկու գույն էր ավելանում` սև և կանաչ, սևը խորհրդանշում է պատերազմում սպանվող տղաների մայրերի հագուստի գույնը, կանաչը` զինվորական համազգեստը:
”Իմ բոլոր հերոսները հասարակ մարդիկ են, որոնք իրենց մաշկի վրա են զգացել պատերազմի հետևանքները… այս գիրքը պատմական կեղծարարություն չէ, իրադարձությունների հիմքում դրված է հայ նոր պատմության վերջին 20 ամյակը”,- նշեց հեղինակը իր խոսքում:
Թ. Հակոբյանը շեշտեց, որ իր գրքում փորձել է պարզապես հիշեցնել այն ամենը, ինչը շատերին ձեռնտու չէ հիշել…
Նշվեց, որ առաջիկայում գիրքը կթարգմանվի անգլերեն և ռուսերեն լեզուներով:
2009 թ. հուլիսին գիրքը, որպես տարվա լավագույն լրագրողական տպագիր աշխատանք, արժանացել է Երևանի մամուլի ակումբի մրցանակին: