Հերթական քննարկում Ստեփանավանում
00:00, July 13, 2009 | Քննարկումներ | Ոստիկանություն2009 թ. հուլիսի 13-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում կայացավ հասարակական քննարկում «Իրավապահ մարմինների հետ հարաբերություններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության մեխանիզմները» թեմայով:
Քննարկումը վարեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Քննարկմանը մասնակցում էին Ստեփանավանի քաղաքապետի տեղակալ Ռոստոմ Քոչարյանը, քաղաքացիներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Քննարկման ընթացքում ներկայացվեց քրեական դատավարությանը վերաբերող ազգային օրենսդրության ընդհանուր դրույթները: Նաև հնչեցվեց ՀՀ ոստիկանության տարածքային բաժին բերման ենթարկելու և պահելու օրինական հիմքերը, բողոքարկման հիմքերը, քաղաքացիների կողմից դատախազության հաղորդումներ ներկայացնելու հիմքերը, անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը հարուցված քրեական գործի շրջանակներում, խոսվեց անձի անձեռնմխելիության իրավունքի վերաբերյալ:
Արթուր Սաքունցը քաղաքացիներին ներկայացրեց զեկույց Լոռու մարզում արձանագրված խոշտանգումների փաստերի վերաբերյալ և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից արձանագրված ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ իրականացված բռնությունների, ճնշումների և խոշտանգումների դեպքերը, որոնց մասին տեղեկատվությունը ստացվել է թե’ քաղաքացիների անձնական դիմումներից, թե’ կազմակերպության կողմից նախաձեռնված հետազոտությունների ընթացքում:
Քննարկման վերջում Արթուր Սաքունցը անդրադարձավ քաղաքացիների կողմից տրված հարցերին:
Հիշեցնենք, որ հասարակական քննարկումը իրականացվում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների զարգացումը և գործունեության արդյունավետության բարձրացումը» ծրագրի շրջանակներում:
«ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների և գործունեության արդյունավետության բարձրացումը» ծրագիրն իրականացվում է «Բաց հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի և Նիդերլանդների կառավարության համատեղ ֆինանսավորմամբ: