Հանրահավաքի օրերին Երևան գնալը դժվարանում է
00:00, July 2, 2009 | Նորություններ | Տեղաշարժի ազատություն2009 թ. հուլիսի 2-ին Վանաձոր-Երևան, Սպիտակ-Երևան և Ալավերդի-Երևան երթուղին կրկին չի սպասարկում Երևան մեկնող քաղաքացիներին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները Վանաձորում, Սպիտակում, Ալավերդիում ականատես են, որ ավտոկայաններից ոչ մի միկրոավտոբուս չի մեկնում Երևան:
Ավտոկայանում սպասող քաղաքացիները տեղեկացնում են, որ միկրոավտոբուսները չեն մեկնում Երևան միտինգի պատճառով:
Հիշեցնենք, որ 2009 թ. հուլիսի 2-ին` ժամը 19:30-ին, Երևանում` Մատենադարանին հարող տարածքում, տեղի է ունենալու Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը: Այս անգամ հանրահավաքը Երևանի քաղաքապետարանը արտոնել է: