Իրավախորհրդատվության փետրվար ամսվա արդյունքները Վանաձորում
March 3, 20092009թ. փետրվարին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 35 քաղաքացիներ:
Քաղաքացիների կողմից ներկայացված տեղեկատվության հարցումները վերաբերել են թե° մարդու իրավունքներին, թե° տվյալ օրենքի կիրառումն ապահովող սահմանված օրենսդրական մեխանիզմներին:
Սեփականության իրավունք
1. Բնակարանի վարձատրության համար կողմերի միջև պայմանագիր չի կնքվել, սակայն վարձի վճարման համար վարձակալը տվել է պարտավորագիր: Ինչպե՞ս կարող է ստանալ բնակարանի վարձակալության համար նախատեսված գումարը:
Եթե վարձակալը հրաժարվում է վճարել նախատեսված գումարը, ապա անհրաժեշտ է պարտավորագրի հիմքով դիմել դատարան:
2. Քաղաքացին ինչպե՞ս կարող է սեփականաշնորհել օգտագործման իրավունքով իրեն հատկացված բնակարանը:
Օգտագործման իրավունքով հատկացված բնակարանները սեփականաշնորհվում են օգտագործման իրավունք ունեցող անձանց, գույքի գտնվելու վայրի քաղաքապետարանին ուղղված դիմումի համաձայն, թույլտվություն ստանալուց հետո` գույքի կադաստրային արժեքը վճարելով:
3. Ինչպե՞ս կարող է սեփականաշնորհել ինքնակամ զբաղեցրած տարածքը, որի վրա կառուցվել է քարե շինություն:
Քաղաքացու համար պատրաստվել է գրություն` ուղղված գույքի գտնվելու վայրի համայնքի ղեկավարին` տվյալ հողատարածքի համար սահմանված արժեքը ճշտելու համար:
4. 1988թ. աղետալի երկրաշարժի հետևանքով Շիրակի մարզի Ախուրյանի շրջկենտրոնում գտնվող բնակարանը քանդվել է: Այդ նույն ժամանակահատվածում քաղաքացու ընտանիքը ընդգրկվել է աղետի հետևանքով բնակարանը կորցրած ընտանիքների հերթացուցակում: 2000թ. տեղափոխվել և մշտական բնակություն է հաստատել Լոռու մարզի Սարահարթ գյուղում: 2006թ. աղետի հետևանքով բնակարանը կորցնելու փաստը հավաստող փաստաթղթերը ներկայացրել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությանը և ընդգրկվել է Լոռու մարզի բնակարանի կարիքավորների հերթացուցակում: 2009թ. հունվարին Լոռու մարզպետարանից բանավոր տեղեկացվել է, որ աղետի հետևանքով բնակարանի կարիքավորների Լոռու մարզի հերթացուցակում ընդգրկված չէ, սակայն մարզպետարանից չեն տեղեկացրել, թե երբ կամ ինչ պատճառով է հանվել բնակարանի կարիքավորների հերթացուցակից:
Քաղաքացու համար պատրաստվել է դիմում` ուղղված ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությանը, Լոռու մարզպետարանին` բնակարանի կարիքավորների հերթացուցակում ընդգրկվելու խնդրանքով:
5. Բնակարանի նկատմամբ տրված փոխանակման օրդերում գրանցված են եղել ընտանիքի չորս անդամներ: 1992թ., սակայն, քաղաքապետարանը թույլատրել է սեփականաշնորհել նշված բնակարանը ընտանիքի միայն մեկ անդամի դիմումի համաձայն և միայն նրա անունով: Ընտանիքի մյուս անդամները ևս ուզում են ճանաչել տվյալ բնակարանի նկատմամբ իրենց սեփականության իրավունքը:
Քաղաքացուն օգնել ենք պատրաստել հաղորդում ` ուղղված Լոռու մարզի դատախազությանը` քաղաքապետարանի կողմից պաշտոնական լիազորությունների չարաշահման հիմքով:
6. Կարո՞ղ է արդյոք անչափահաս երեխան ընդունել իր ժառանգությունը:
Անչափահաս երեխան կարող է ընդունել իր ժառանգությունը` հայտարարություն ներկայացնելով համապատասխան նոտարական գրասենյակ, սակայն մինչև չափահաս դառնալը չի կարող տնօրինել այդ գույքի ճակատագիրը:
7. Քաղաքացին ինչպե՞ս կարող է կտակ կազմել, եթե առողջության հետ կապված խնդիր ունենալու պատճառով չի կարող իր ձեռքով ստորագրել կտակը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն` անձամբ ստորագրված կտակին համահավասարեցված կտակ է համարվում նաև այն կտակը, եթե կտակարարը հիվանդության պատճառով չի կարող անձամբ ստորագրել կտակը և նրա խնդրանքով նոտարի կամ օրենքին համապատասխան այլ անձի ներկայությամբ քաղաքացու կողմից ստորագրվել է կտակը և որում նշված են այն պատճառները, որոնց ուժով կտակը չի կարող անձամբ ստորագրել կտակարարը: Կտակում պետք է նշվի նաև քաղաքացու անունը և նրա բնակության վայրը:
Աշխատանքային իրավունք
8. Քաղաքացու առողջությանը աշխատանքի ընթացքում հասցված վնասի արդյունքում նշանակված խեղման նպաստի չափը կարո՞ղ է արդյոք ենթարկվել փոփոխության:
«Ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների /անկախ սեփականության ձևից/ աշխատողներին աշխատանքային պարտականությունների հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման մասին» ՀՀ կառավարության որոշման համաձայն` խեղման նպաստը հաշվարկվում է բազային աշխատավարձի 20 տոկոսի չափով: Հետևաբար նվազագույն աշխատավարձի չափի փոփոխման հիմքով կարելի է դիմում ներկայացնել` խեղման նպաստի ավելացման պահանջով:
9. Մի խումբ քաղաքացիներ Վանաձորում նախնական պայմանավորվածության համաձայն` աշխատելու նպատակով մեկնել են Ռուսաստանի Դաշնության Յակուտսկ քաղաք: Ինը ամիս աշխատել են «Հերակլ» ՍՊՀ-ում, սակայն աշխատանքային պայմանները` աշխատաժամանակը, չեն համապատասխանել նորմային: Բացի այդ, նշված պետությունը աշխատանքի դիմաց չի վարձատրել:
Քաղաքացիների անունից գրավոր դիմում է ներկայացվել Յակուտիայի շրջանի մարդու իրավունքների պաշտպանին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանությանը:
10. Աշխատանքային պայմանագրով 2005թ. ապրիլի 1-ից աշխատանքի է անցել ՄՊՄՄՊ հիմնարկությունում: Աշխատանքային պայմանագիրը կնքվել է երկու ամիս ժամկետով: Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո քաղաքացին շարունակել է աշխատել հիմնարկությունում, սակայն, պայմանագրի ժամկետը չի երկարացվել: Ավելացել են նաև քաղաքացու աշխատանքային պարտավորությունները, որոնք պայմանագրով չեն սահմանվել և հետևաբար այդ աշխատանքների դիմաց չի վարձատրվել:
Քաղաքացու համար պատրաստվել է դիմում` ուղղված ՀՀ աշխատանքի պետական տեսչությանը` աշխատանքային իրավունքների վերականգման նպատակով:
Սոցիալական իրավունք
11. Կենսաթոշակների բարձրացման պատճառով քաղաքացին զրկվել է նպաստից: Կարո՞ղ է արդյոք վերականգնել նպաստը:
Անապահովության համար սահմանված միավորին քաղաքացու ընտանեկան անապահովության միավորի չափի անհամապատասխանության պատճառով հնարավոր չէ վերականգնել ընտանեկան նպաստը:
12. Քաղաքացին ինչպե՞ս կարող է օգտվել արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցնելու իր իրավունքից:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության «Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցակների հաստատման մասին որոշումը»` կազմակերպությունը պատրաստել է դիմում` ուղղված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Վանաձորի սոցիալական ապահովության տարածքային բաժին` արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցնելու պահանջով:
13. Քաղաքացին ինչպե՞ս կարող է ստանալ օրենքով սահմանված կենսաթոշակ, երբ աշխատանքային գրքույկում ԼՂՀ-ում աշխատած տարիների վերաբերյալ համապատասխան նշումները բացակայում են:
Կազմակերպությունը գրավոր դիմել է ԼՂՀ վարչապետին` հարցի կարգավորման խնդրանքով:
14. Քաղաքացու և նրա ամուսնու կենսաթոշակների գումարը բարձրացվել է, որի պատճառով զրկվել են ընտանեկան նպաստից: Քաղաքացին ինչպե՞ս կարող է վերականգնել ընտանեկան նպաստը:
Քաղաքացու համար պատրաստվել է դիմում` ուղղված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` նպաստավորների ցուցակում ընդգրկվելու խնդրանքով:
15. Ի՞նչ կարգով քաղաքացին կարող է ստանալ գործազրկության նպաստ, եթե աշխատանքային պայմանագրով աշխատել է մեկ տարի երկու ամիս ժամկետով, այնուհետև ազատվել աշխատանքից:
«Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` գործազրկության նպաստ նշանակվում է այն քաղաքացիներին, ովքեր ունեն առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ և չեն ստանում որևէ տեսակի կենսաթոշակ:
Քաղաքացու համար պատրաստվել է դիմում` ուղղված զբաղվածության ծառայության տարածքային գործակալությանը` գործակալությունում գրանցվելու և համապատասխան գործազրկության նպաստ ստանալու խնդրանքով:
Քաղաքացիության ձեռք բերման իրավունք
16. Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ընդունելուց հետո ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության Վանաձորի բաժինը պահանջել է վճարել 50.000 դրամ վարչական տույժ` այլ երկրի քաղաքացիություն ընդունելու մասին օրենքով սահմանված կարգով պատշաճ չծանուցելու համար: Օրինակա՞ն է արդյոք այս պահանջը:
«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի համաձայն` սահմանված ժամկետներում այլ երկրի քաղաքացիություն ընդունելու մասին չծանուցելու դեպքում քաղաքացին ենթարկվում է վարչական տույժի 50.000 դրամի չափով:
Ընտանեկան իրավունք
17. Համատեղ կյանքով ապրած, սակայն ՔԿԱԳ-ում չգրանցված, հոր կողմից երեխաների հայրությունը չճանաչած ամուսինների բաժանման դեպքում ի՞նչ իրավունք ունի կինը ամուսնուն սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ:
Ամուսնալուծության դեպքում ամուսիններին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ իրավունքներ կարող են տարածվել միայն այն դեպքում, երբ այդ գույքը ձեռք է բերվել համատեղ ամուսնության ընթացքում: Երեխաների ապրուստի միջոց` ալիմենտ, կարող է պահանջել այն ծնողը, ում խնամքին են հանձնվել երեխաները, որը սահմանվում է օրենքով սահմանված կարգով:
18. Քաղաքացին ինչպե՞ս կարող է ամուսնալուծվել:
Երկկողմ համաձայնության դեպքում ամուսնությունը կատարվում է ՔԿԱԳ մարմին դիմում ներկայացնելով, ամուսիններից մեկի համաձայնության բացակայության դեպքում ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով:
19. Ամուսնալուծությունից հետո ի՞նչ կարգով կարող է ալիմենտ ստանալ:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն` ամուսնալուծությունից հետո ալիմենտի վճարման կապակցությամբ ամուսինների միջև փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում ալիմենտի բռնագանձումը իրականացվում է դատական կարգով:
20. Քաղաքացին ինչպե՞ս կարող է գրանցել ամուսնալուծությունը, երբ ամուսինը դատական կարգով ճանաչվել է անհայտ բացակայող:
Անհրաժեշտ է դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը ներկայացնել ՔԿԱԳ տարածքային բաժին` լրացնելով ՀՀ կառավարության կողմից սահմանված ամուսնալուծության դիմումի ձևը` վճարելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական տուրքը` 10.000 դրամի չափով:
Ընթացակարգային իրավունք
21. ՀՀ վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա հարուցվել է կատարողական վարույթ: Սակայն ԴԱՀԿ Լոռու մարզի տարածքային բաժնի աշխատակիցները համապատասխան գործողություններ չեն իրականացնում կատարողական վարույթով սահմանված դատարանի վճռի իրականացումն ապահովելու համար:
Քաղաքացու համար պատրաստվել է դիմում` ուղղված ԴԱՀԿ Լոռու մարզի տարածքային բաժին, ինչպես նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին` ՀՀ վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով սահմանված պահանջի կատարումն ապահովելու համար:
Քաղաքացիական իրավունք
22. Քաղաքացին ինչպե՞ս կարող է լիազորել մեկ այլ անձի իր շահերը դատարանում ներկայացնելու համար:
Դատարանում շահերը ներկայացնելու համար անհրաժեշտ է նոտարական կարգով հաստատված լիազորագիր, որտեղ նշված կլինի քաղաքացու փոխարեն իր շահերը լիազորված անձի կողմից ներկայացնելու թույլտվությունը:
Զորակոչիկի իրավունք
23. Զորակոչիկի ծնողները ճանաչվել են 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամներ: Զորակոչիկն ունի 2 անչափահաս քույր: Պարտադիր զինվորական ծառայության ի՞նչ արտոնությունից կարող է օգտվել զորակոչիկը:
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի համաձայն` պարտադիր զինվորական ծառայության արտոնությունից օգտվում են այն զորակոչիկները, ովքեր հանդիսանում են հաշմանդամ ծնողների միակ զավակը:
24. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած, 27 տարին լրացած քաղաքացիները ինչպե՞ս են ձեռք բերում զինվորական գրքույկ:
«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն` 1992-2007թթ. ընթացքում պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները վճարում են որոշակի գումար և ստանում զինվորական գրքույկ:
Սպառողի իրավունք
25. Քաղաքացին փաստացի չբնակվող տանը 2005թ. տեղադրել է ջրաչափ, սակայն «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հետ պայմանագիր չի կնքել, արդյունքում «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն օգտագործած ջրի դիմաց պարտքը ջրաչափի ցուցմունքի համաձայն չի գանձում: Քաղաքացին ի՞նչպես կարող է վճարել օգտագործած ջրի դիմաց պարտքը ջրաչափի ցուցմունքի համաձայն:
Անհրաժեշտ է դիմել «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ, կնքել համապատասխան պայմանագիր:
Հեղինակային իրավունք
26. Քաղաքացին իր հեղինակային իրավունքի խախտման արդյունքում հասցված վնասի հիմքով բողոք է ներկայացրել ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժին: Բաժնում մերժել են քրեական գործի հարուցումը` հաշվի չառնելով մի շարք էական հանգամանքներ:
Այդ հանգամանքների հիմքով էլ կազմակերպությունը օգնել է քաղաքացուն բողոքարկել քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը վերադասության կարգով:
Վարչական իրավունք
27. ՀՀ ճանապարհային ոստիկանությունը քաղաքացուն ենթարկել է վարչական տույժի` տուգանքի` ներկայացնելով վարչական ակտ: Նշված վարչական ակտը կազմված է եղել օրենքի սխալ կիրառումով:
Քաղաքացուն օգնել ենք պատրաստել հակընդդեմ հայցադիմում` վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջով:
Related events
-
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին վերաբերող դասընթացները մարզերում կազմակերպելու համար անհրաժեշտ են կոնտակտային անձինք Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում
September 10, 2018Դասընթացները կազմակերպելու, մասնակիցներին ներգրավելու համար Կազմակերպությունը հավաքագրում է կոնտակտային անձանց Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում:
Հետաքրքրվածության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 18-ը: -
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
September 10, 2018Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց
September 7, 2018Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:
-
Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
September 7, 2018ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
-
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց
September 7, 2018«Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-
Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի
September 7, 2018Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:
-
Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
September 6, 2018Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
-
Ելփին գյուղի ուսուցիչները պնդում են, որ իրենց դեմ բողոքի ակցիաները հրահրել է դպրոցի տնօրենը, և ահազանգում են չարաշահումների մասին
September 6, 2018Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժշկի պաշտպաններն այսօր դատարանում հանդես կգան ամփոփիչ ճառով
September 6, 2018Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի պաշտպանները հանդես կգան ամփոփիչ ճառով:
-
Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են
September 6, 2018Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»:
-
Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ. Սաքունց
September 5, 2018«Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ, հասարակությունը, քաղհասարակությունը, փորձագիտական շրջանակները, հակված լինելով այդ փոփոխությունների, պետք է աշխատեն այդ ուղղությամբ»,-եզրափակեց Արթուր Սաքունցը, հավելելով որ իշխանությունը միայնակ չի կարող կատարել այդ փոփոխությունները օբյեկտիվ պատճառներով, որոնցից առաջինը խորհրդարանաում ձայների 7 տոկոսին տիրապետելն է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի Երևանի ներկայացուցչությունում իրավաբանի թափուր հաստիքի համար
September 5, 2018Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով) ssukiasyan@hcav.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Իրավաբանի թափուր հաստիք»:
Դիմելու վերջնաժամկետ՝ 2018 թ.-ի սեպտեմբերի 15: