Ծրագրի շնորհանդեսը կայացավ
00:00, February 7, 2009 | Մամլո հաղորդագրություններ2009թ-ի փետրվարի 6-ին տեղի ունեցավ «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների և գործունեության արդյունավետության բարձրացումը» ծրագրի երրորդ տարվա գործողությունների ներկայացումն ու ծրագրի նախորդ 2 տարիների արդյունքների ամփոփումը:
Հանդիպմանը մասնակցում էին Լոռու մարզի 5 քաղաքներից ընդգրկված կամավորները, ինչպես նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցներ:
«ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների և գործունեության արդյունավետության բարձրացումը» ծրագրի երրորդ տարվա նպատակն է մարդու իրավունքների արագ արձագանքման մեխանիզմների զարգացումը` Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան, Սպիտակ քաղաքներում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցչությունների պոտենցիալի զարգացման, գործունեության արդյունավետության բարձրացման միջոցով:
Ծրագրի երրորդ տարում նախատեսվում է հաղթահարել հետևյալ խնդիրները`
1. անվճար իրավախոհրդատվութան տրամադրման արդյունավետության բարձրացում
2. Լոռու մարզի Ալավերդի, Սպիտակ, Տաշիր, Ստեփանավան, Վանաձոր քաղաքների Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության մեխանիզմների ներդնում
3. հասարակական կարևորության խնդիրների լուծման վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացում
Ծրագրի երրորդ տարում կազմակերպությունը նախատեսում է շարունակել տրամադրել անվճար իրավական խորհրդատվություն Լոռու մարզի Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան, Ալավերդի, Սպիտակ քաղաքներում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պլանավորում է Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան, Սպիտակ, Ալավերդի, Վանաձոր քաղաքներում իրականացնել 20 հասարակական քննարկումներ և 20 ուղիղ հեռուստաեթերներ մարդու առանձին իրավունքների վերաբերյալ:
Հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կտպագրի և Լոռու մարզի քաղաքներում կտարածի տեղեկատվական թերթիկներ:
Իսկ հասկանալու համար, թե որքանո՞վ են պաշտպանվում մարդու իրավունքները տեղական մակարդակում կայացվող որոշումների ժամանակ Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան, Սպիտակ, Ալավերդի, Վանաձոր քաղաքներում ծրագրով ընդգրկված 16 կամավորները կանցնեն համապատասխան դասընթաց և կիրականացնեն ՏԻՄ կողմից կայացվող որոշումների մոնիտորինգ:
Մոնիտորինգի իրականացումից հետո Լոռու մարզի յուրաքանչյուր քաղաքում կկազմակերպվեն 2-ական աշխատանքային քննարկումներ ՏԻՄ, ԶԼՄ և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:
Ծրագրի երրորդ տարվա վերջին գործողությունը կլինի «Մարդու իրավունքների վիճակը Լոռու մարզում» զեկույցի տպագրությունը և տարածումը Լոռու մարզի 5 քաղաքներում, պետական կառույցների և միջազգային կազմակերպությունների շրջանում:
Ծրագիրն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի և Նիդերլանդների կառավարության համատեղ ֆինանսավորմամբ:
Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ Լուսինե Նգոյանին:
Հասցե՝ Տիգրան Մեծի 59
Հեռ. 0322 4 22 68
Էլ. փոստ hcav@hcav.am