ՀԱՂՈՐԴՈՒՄ
00:00, January 26, 2009 | Մամլո հաղորդագրություններԱյսօր հայտնի դարձավ, որ Վանաձորի հարկային տեսչությունից պաշտոնական գրություն է ուղարկվել Վանաձոր քաղաքի միջնակարգ դպրոցների տնօրեններին, որը նպատակ ունի ճշտելու, թե որ ուսուցիչներն են արտաժամյա մասնավոր պարապմունքներ կազմակերպում աշակերտների համար:
Դպրոցներում այս տեղեկատվությունը ճշտելու նպատակով հարցում են կատարել աշակերտների շրջանում` պարզելու համար, թե վերջիններս ո՞ր ուսուցիչների մոտ են արտաժամյա մասնավոր պարապմունքների մասնակցում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
26.01.2009թ.