Իրավախորհրդատվության հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների արդյունքները Վանաձորում
January 14, 20092008թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 24 քաղաքացիներ:
Քաղաքացիների կողմից ներկայացված տեղեկատվության հարցումները վերաբերվել են թե° մարդու իրավունքներին, թե° տվյալ օրենքի կիրառումն ապահովող սահմանված օրենսդրական մեխանիզմներին:
Սեփականության իրավունք
1. Քաղաքացին սեփականության իրավունք է ձեռք բերել օրդերով հատկացված այն բնակարանի նկատմամբ, որտեղ բնակվում է, սակայն բնակարանի հաշվառված չէ:
Եթե բնակարանի օրդերում քաղաքացին հաշվառված չէ, սեփականության իրավունք կարող է ձեռք բերել միայն սեփականատերերի համաձայնությամբ:
2. Ինչպե՞ս կարող է ժառագել ամուսնուն սեփականության իրավունքով պատկանող գույքը, եթե ամուսնու մահից հետո արդեն անցել է 6 ամիս:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն` օրենքով սահմանված ժամկետները բաց թողնելուց հետո ժառանգությունը հնարավոր է ընդունել դատական կարգով: Անհրաժեշտ է դիմել դատարան:
3. Ինչպե՞ս կարելի է սեփականաշնորհել օրդերով հատկացված բնակարանը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն` անհրաժեշտ է համապատասխան գրավոր դիմում ներկայացնել բնակարանի գտնվելու համայնքի ղեկավարին` կատարել վճարումները: Համապատասխան թույլտվություն ստանալուց հետո փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրի տարածքային բաժին:
4. Ամուսնալուծությունից հետո կինը դեռևս հաշվառված է ամուսնուն սեփականության իրավունքով պատկանող հայրական տանը: Ինչպե՞ս կարող է կնոջը հանել տան հաշվառումից:
Սեփականատեր չհանդիսացող անձին բնկարանի հաշվառումից հանելը կարող է լինել երկկողմ համաձայնության դեպքում, իսկ կողմի համաձայնության բացակայության դեպքում դատական կարգով:
5. Ինչպե՞ս կարող է օրինականացնել ապօրինի կառուցված շինությունը, որը շուրջ 30 տարի օգտագործվում է որպես բնակելի տարածք:
ՀՀ կառավարության որոշման համաձայն` սահմանվել է ապօրինի շինությունների օրինականացման կարգը, որի համաձայն` պետք է համապատասխան դիմում ներկայացնել շինության գտնվելու վայրի համայնքի ղեկավարին, կատարել համապատասխան վճարումները: Այնուհետև, թույլտվություն ստանալուց հետո դիմել ՀՀ անշարժ գույքի պետական կոմիտեի տարածքային բաժին և գրանցել շինության նկատմամբ սեփականության իրավունքը:
6. «Սլացք» ՓԲԸ-ի տնօրենը աշխատակիցներից խաբեությամբ վերցրել է աշխատավարձի դիմաց աշխատակիցներին տրված վաուչերները և այլևս չի վերադարձրել:
Քաղաքացու համար կազմակերպությունը պատրաստել է դիմում` ուղղված Լոռու մարզի դատախազությանը` տնօրենի անօրինական գործողությունների դեմ համապատասխան միջոցառումներ ձեռնակելու խնդրանքով: Լոռու մարզի դատախազը կողմերին հրավիրել է լրացուցիչ պարզաբանում ստանալու համար, որից հետո «Սլացք» ՓԲԸ-ի տնօրենը վաուչերները վերադարձրել է աշխատակիցներին:
Աշխատանքային իրավունք
7. Քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից սահմանված պատրոնաժը համարվու՞մ է արդյոք աշխատանքային ստաժ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն` աշխատանքային ստաժ է համարվում միայն աշխատանքային պայմանագրով աշխատանքը:
8. Քաղաքացու աշխատանքային ստաժի վերաբերյալ արխիվային տվյալներ չեն պահպանվել և համապատասխան աշխատանքային գրքույկում տվյալները չեն պահպանվել: Ինչպե՞ս կարող է գրանցել աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկատվությունը Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն` աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկատվությունը չպահպանվելու դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է դատական կարգով: Քաղաքացու համար պատրաստվել է դատարանին ուղղված համապատասխան դիմում, որը բավարարվել է:
9. Քաղաքացին ցանկանում է իմանալ, թե աշխատանքից ազատման որ դեպքում է վճարվում արձակման նպաստ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն` գործատուի նախաձեռնությամբ հաստիքի կրճատման կամ պաշտոնի անհապատասխանելիության դեպքում գործատուն վճարում է արձակման նպաստ միջին աշխատավարձի չափով:
10. Քաղաքացին ցանկանում է իմանալ, թե ինչպես կարող է հաստատել իր աշխատած աշխատանքային ստաժը, որն աշխատանքային գրքույկում չի գրանցվել:
Խորհուրդ է տրվել դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Վանաձորի սոցիալական ապահովության տարածքային բաժին` աշխատանքային գրքույկում չգրանցված ստաժի վերաբերյալ տեղեկանք վերցնելու համար:
11. Առանց համապատասխան մասնագիտական որակավորման քաղաքացին աշխատել է որպես ուսուցչուհի: Օրենքով սահմանված կարգով գնացել է արձակուրդ, որից հետո տնօրենը աշխատանքի է ընդունել համապատասխան աշխատանքային որակավորում ունեցող մասնագետի: Քաղաքացին ցանկանում է իմանալ` արդյոք իրավաբանորեն հիմնավորված է տնօրենի կողմից համապատասխան որակավորում ունեցող ուսուցչին աշխատանքի վերցնելը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն` գործատուն կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը աշխատողի զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում: Սակայն, նույն օրենսգրքի համաձայն, գործատուն չի կարող աշխատանքից ազատել արձակուրդում գտնվող աշխատողին:
12. Ո՞ր դեպքում կարող է գործատուն իր նախաձեռնությամբ լուծարել աշխատանքային պայմանագիրը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն ` աշխատանքի ծավալների կրճատման, պաշտոնի անհամապատասխանելիության դեպքում գործատուն կարող է լուծարել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը:
Ընտանեկան իրավունք
13. Ամուսինների ոսկյա զարդերը գրավ է դրվել, որից ստացված գումարը տնօրինվել է միայն ամուսնու կողմից: Որոշ ժամանակ անց ամուսնալուծվել են: Կարո՞ղ է արդյոք կինը պահանջել ամուսնու կողմից տնօրինված գումարը կամ դրա մի մասը:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն` ամուսինների կողմից համատեղ ձեռք բերված սեփականությունը հավասարապես բաշխվում է ամուսինների միջև: Տվյալ դեպքում, եթե ամուսնալությունից հետո ամուսինը հրաժարվում է վերադարձնել կնոջը սեփականության նրա բաժինը, կինը կարող է այն պահանջել դատական
կարգով:
14. Ամուսինները 15 տարի փաստացի միասին չեն ապրում: Ինչպե՞ս կարող են պաշտոնապես ամուսնալուծվել:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն` փոխադարձ համաձայնության դեպքում ամուսնալուծությունը իրականացվում է ՔԿԱԳ մարմնի միջոցով: Փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում ամուսնալուծությունը իրականացվում է դատական կարգով ամուսիններից մեկի դիմումի համաձայն:
15. Դատավճռով սահմանվել է ալիմենտ, որը սակայն չի վճարվել: Քաղաքացին ցանկանում է իմանալ` ինչպես կարող է ստանալ դատարանի վճռով սահմանված ալիմենտը:
ՀՀ «ԴԱՀԿ» մասին օրենքի համաձայն` վճռի կատարողական թերթիկը անհրաժեշտ է վերցնել և ներկայացնել ԴԱՀԿ տարածքային բաժին:
Քրեական իրավունք
16. Դատարանի վճռով անգործունակ ճանաչված քաղաքացու նկատմամբ սահմանվու՞մ է արդյոք քրեական պատասխանատվություն:
ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն` քրեական պատասխանատվության չի ենթարկվում այն անձը, ով քրոնիկ հոգեկան հիվանդության հետևանքով չի կարող գիտակցել իր գործողության վտանգավորությունը:
17. Ու՞մ պետք է դիմել, եթե հարևանները երեկոյան հանգստի ժամանակ խանգարում են իրեն:
Անհրաժեշտ է գրավոր դիմում ներկայացնել ոստիկանության տարածքային բաժին` շարադրելով հարևանների գործողությունները:
Քաղաքացիական իրավունք
18. Բանկի հետ գործարք է կնքվել, որի արդյունքում քաղաքացուն պետք է վարկ տրամադրվեր: Բանկը, սակայն, հրաժարվել է տրամադրել վարկի գումարը: Ինչպե՞ս կարելի է պարզել, թե ինչու:
Քաղաքացու համար պատրաստվել է տեղեկատվություն ստանալու գրավոր հարցում և պարզվել է, որ կայացած գործարքը համարվել է չեղյալ, քանի որ օրենսդրական որոշակի փոփոխություններ են իրականացվել, որով չի թույլատրվում վարկ տրամադրել:
Տեղեկատվության իրավունք
19. 2007թ. մարտին քաղաքացին դիմել է մարշալ Արմենակ Ղամփերյանցի անվան ռազմական ավիացիայի ինստիտուտ: Սահմանված կարգի համաձայն` նա անցել է բուժզննություն, որի արդյունքները ուղարկել են Վանաձորի զինկոմիսարիատ: Ցանկանում է իմանալ` կարո՞ղ է արդյոք ստանալ բուժզննության արդյունքները:
Կազմակերպությունը կազմել է համապատասխան գրություն` ուղղված Վանաձորի զինկոմիսարիատին` բուժզննության արդյունքները ստանալու համար:
20. Ինչպե՞ս կարող է քաղաքացին ձեռք բերել ՀՀ վերաքննիչ դատարանի վճիռը, եթե անցել է մոտ 3 տարի:
ՀՀ դատական օրենսգրքի համաձայն` դատարանների կողմից կայացրած որոշումների նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է ՀՀ դատական դեպարտամենտը, ուստի անհրաժեշտ է գրավոր հարցմամբ դիմել ՀՀ դատական դեպարտամենտ և ստանալ որոշման պատճենը:
Առողջության պահպանման իրավունք
21. Զորակոչիկը Երևանի Մալայանի անվան աչքի կլինիկայում անցել է բուժզննություն, որի արդյունքում տրված եզրակացության հետ համաձայն չէ: Ինչպե՞ս կարող է բողոքարկել տվյալ եզրակացությունը:
Կազմակերպությունը կազմել է համապատասխան դիմում` ուղղված Հանրապետական զինկոմիսարիատին` կրկնակի զինվորական բժշկական զննություն նշանակելու խնդրանքով: Հանրապետական զինկոմիսարիատը տվել է լրացուցիչ փորձաքննություն անցնելու թույլտվություն:
Զորակոչիկների իրավունք
22. Բժշկական հետազոտության արդյունքում զորակոչիկները ճանաչվել են պիտանի զինծառայության համար, սակայն իրականում առողջական խնդիրներ ունեն: Ինչպե՞ս կարող են բողոքարկել բժշկական փորձաքննության արդյունքները:
Կազմակերպությունը օգնել է դիմում պատրաստել` ուղղված ՀՀ պաշտպանության նախարարությանը և Հանրապետական զինկոմիսարիատին` լրացուցիչ փորձաքննություն նշանակելու խնդրանքով: Նշանակվել է լրացուցիչ փորձաքննություն, սակայն զորակոչիկները ծառայության համար նորից են ճանաչվել պիտանի,
միևնույն ժամանակ անկախ փորձագետի կողմից իրականացված հետազոտության արդյունքների հիման վրա վերջիններս չեն կարող ճանաչվել զինծառայությանը պիտանի: Կազմակերպությունը պատրաստվում է շարունակել զինակոչիկների իրավունքների պաշտպանությունը:
Սպառողի իրավունք
23. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն բաժանորդին ներկայացրել է գումարի պահանջ այն խոսակցությունների համար, որը փաստացի չի իրականացվել: Բաժանորդը պահանջել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ին աջակցել թյուրիմացությունը պարզելու հարցում, սակայն վերջինս բանավոր կարգով մերժել է:
Կազմակերպությունը քաղաքացու համար դիմում է պատրաստել` ուղղված «ԱրմենՏել» ՓԲԸ-ին` վերահաշվարկի և իրականացված հեռախոսազանգերի իրականությունը պարզելու համար: Վերահաշվարկի արդյունքում պարտքի չափը փոփոխության չի ենթարկվել: Կազմակերպության աջակցությամբ պատրաստվել է հաղորդում` ուղղված Լոռու մարզի դատախազությանը` հեռախոսացանգերն իրականացրած անձի իսկությունը պարզելու համար:
24. «Լոռու-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն բաժանորդին սպառած ջրի դիմաց պարտքի պահանջ է ներկայացրել այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում այդ ընտանիքը տվյալ հասցեում չի բնակվել:
Կազմվել է պարտքի վերահաշվարկի խնդրանքի դիմում` կից ներկայացնելով այն փաստական ապացույցները, որոնք վկայում են, որ ընտանիքը տվյալ հասցեում չի բնակվել և հետևաբար չէր կարող սպառած լինել նշված ծավալի ջուրը: «Լոռու-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն կատարել է վերահաշվարկ և բաժանորդի պարտքը մարվել է:
Related events
-
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին վերաբերող դասընթացները մարզերում կազմակերպելու համար անհրաժեշտ են կոնտակտային անձինք Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում
September 10, 2018Դասընթացները կազմակերպելու, մասնակիցներին ներգրավելու համար Կազմակերպությունը հավաքագրում է կոնտակտային անձանց Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում:
Հետաքրքրվածության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 18-ը: -
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
September 10, 2018Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց
September 7, 2018Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:
-
Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
September 7, 2018ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
-
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց
September 7, 2018«Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-
Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի
September 7, 2018Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:
-
Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
September 6, 2018Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
-
Ելփին գյուղի ուսուցիչները պնդում են, որ իրենց դեմ բողոքի ակցիաները հրահրել է դպրոցի տնօրենը, և ահազանգում են չարաշահումների մասին
September 6, 2018Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժշկի պաշտպաններն այսօր դատարանում հանդես կգան ամփոփիչ ճառով
September 6, 2018Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի պաշտպանները հանդես կգան ամփոփիչ ճառով:
-
Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են
September 6, 2018Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»:
-
Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ. Սաքունց
September 5, 2018«Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ, հասարակությունը, քաղհասարակությունը, փորձագիտական շրջանակները, հակված լինելով այդ փոփոխությունների, պետք է աշխատեն այդ ուղղությամբ»,-եզրափակեց Արթուր Սաքունցը, հավելելով որ իշխանությունը միայնակ չի կարող կատարել այդ փոփոխությունները օբյեկտիվ պատճառներով, որոնցից առաջինը խորհրդարանաում ձայների 7 տոկոսին տիրապետելն է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի Երևանի ներկայացուցչությունում իրավաբանի թափուր հաստիքի համար
September 5, 2018Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով) ssukiasyan@hcav.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Իրավաբանի թափուր հաստիք»:
Դիմելու վերջնաժամկետ՝ 2018 թ.-ի սեպտեմբերի 15: