Իրավախորհրդատվության օգոստոս ամսվա արդյունքները Վանաձորում
September 16, 2008 Զեկույց, Սեփական2008թ. օգոստոսին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 19 քաղաքացիներ:
Քաղաքացիների կողմից ներկայացված տեղեկատվության հարցումները վերաբերվել են թե° մարդու իրավունքներին, թե° տվյալ օրենքի կիրառումն ապահովող սահմանված օրենսդրական մեխանիզմներին:
Սոցիալական իրավունք
1. Երկարամյա ծառայության թոշակառուի մահից հետո նրա ընտանիքի անդամները կարո՞ղ են ստանալ մահացածի կենսաթոշակը:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով կերակրողին կորցնելու դեպքում
վերջինիս կենսաթոշակը 30 տոկոսի չափով կարող են ստանալ հաշմանդամության խումբ ունեցող, չաշխատող չափահաս անդամները: Կազմակերպությունը քաղաքացու համար համապատասխան դիմում է պատրաստել՝ ուղղված ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը` կենսաթոշակը սահմանված կարգով ստանալու խնդրանքով:
2. Քաղաքացին աշխատել է «Վանշիկ» քարհանքի վարչությունում: 1988թ. նշանակված է եղել առողջությանը պատճառված վնասի փոխհատուցում: 2004թ. փոխհատուցման գումարը դարձել է 2600 դրամ, սակայն մինչեւ 2014թ. հաշվարկվել եւ վճարվել է ամսական 1000 դրամի չափով, որից հետո հիմնարկը լուծարվել է: Ինչպե՞ս կարող է ստանալ պակաս վճարված գումարը: Հիմնարկի լուծարումից հետո, որն իրավահաջորդ չունի, նախկին աշխատողների պարտքերի փոխհատուցում նախատեսված չէ:
Կրթության իրավունք
3. Քաղաքացին գտնում է, որ ԲՈՒՀ-ի ընդունելության քննությունների ժամանակ անգլերեն բանավոր քննության արդյունքները չեն արտահայտում իր իրական գիտելիքները: Փորձել է քննության ժամանակ տեղում բողոքարկել, սակայն քննող հանձնաժողովը մերժել է: Կարո՞ղ է արդյոք վերահանձնել ընդունելության անգլերեն բանավոր քննությունը և եթե այո՝ ինչպե՞ս:
Բուհական ընդունելության քննությունների արդյունքներից դժգոհ լինելու դեպքում նոր քննություն նշանակելու և անցկացնելու կարգ սահմանված չէ: Ընդունելության քննությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը: Այդ պատճառով էլ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը համապատասխան դիմում է պատրաստել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը՝ ընդունելության բանավոր քննության ընթացակարգը փոխելու, ինչպես նաև հնարավորության դեպքում նոր քննություն անցկացնելու խնդրանքով:
Քաղաքացիական իրավունք
4. Քաղաքացին ինչպե՞ս կարող է պարտավորագրով պարտք տված գումարը պարտք վերցնողի կողմից կամովին չվերադարձնելու դեպքում պահանջել եւ ստանալ այդ:
Պարտավորագրով պարտք տված գումարը կամովին չվերադարձնելու դեպքում այդ գումարի ստացման պահանջով անհրաժեշտ է հայցադիմում ներկայացնել դատարան:
5. Քաղաքացին ցանկանում է իմանալ, թե որդին, ընդունելով երկքաղաքացիություն, կազատվի՞ արդյոք Հայաստանի Հանրապետությունում պարտադիր զինվորական ծառայությունից:
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի փոփոխության համաձայն՝ այլ պետության
քաղաքացիություն ընդունած ՀՀ քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական
ծառայությունից, անկախ այն հանգամանքից, ծառայել է այլ պետությունում, թե ոչ: ՀՀ-ում նա պարտավորվում է անցնել պարտադիր զինվորական ծառայություն:
Քաղաքացիության իրավունք
6. ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար օրենքով սահմանված կարգով քաղաքացին դիմել է Անձնագրերի եւ վիզաների վարչություն, սակայն որեւէ պատասխան չի ստացել: Ինչպե՞ս կարող է որեւէ տեղեկատվություն ստանալ քաղաքացիություն ստանալու իր դիմումի ընթացքի մասին:
Անհրաժեշտ տեղեկությունը հնարավոր է ստանալ տեղեկատվություն ստանալու մասին գրավոր հարցման միջոցով: Կազմակերպությունը օգնել է քաղաքացու անունից պատրաստել տեղեկատվություն ստանալու հարցում՝ ուղղված Անձնագրերի եւ վիզաների վարչությանը:
7. Քաղաքացին ՌԴ-ում ընդունել է քաղաքացիություն՝ միաժամանակ պահպանելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: 2007թ. նրա ՀՀ քաղաքացու անձնագրի վավերության ժամկետը լրացել է: Հի՞մք է արդյոք այս հանգամանքը զրկվելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից:
«Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ այլ երկրի քաղաքացիություն ընդունելը հիմք չէ ՀՀ քաղաքացիությունից, հետեւաբար նաեւ ՀՀ քաղաքացու անձնագրից զրկելու:
Ժառանգության իրավունք
8. Կինը կամ ամուսինը կարո՞ղ են ժառանգել օրդերով հատկացված բնակարան:
Օրդերով հատկացված բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը անհրաժեշտ է գրանցել օրենքով սահմանված կարգով: Սեփականության գրանցման համար թույլտվություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է դիմել սեփականության գտնվելու վայրի համայնքի ղեկավարին: Թույլտվություն ստանալուց հետո պետք է սեփականության իրավունքը գրանցել Անշարժ գույքի պետական կադաստրում: Սա հնարավորություն կտա այնուհետև ժառանգություն ձևակերպել:
9. Քաղաքացու մայրը տունը իրեն է կտակել: Ինքը ցանկանում է հրաժարվել կտակից՝ հօգուտ եղբորորդու: Ինչպե՞ս կարող է իրականացնել այդ գործարքը:
Անհրաժեշտ է նոտարական կարգով ընդունել ժառանգությունը, գրանցել սեփականությունը իր անունով, այնուհետեւ ձեւակերպել նվիրատվություն եղբոր անունով:
Սեփականության իրավունք
10. 1998թ. ՀՀ կառավարության որոշմամբ բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող հանրակացարանի սենյակները սեփականության իրավունքով հատկացվել են բնակիչներին: Չսեփականաշնորհված սենյակները անցել են համայնքի ենթակայությանը: Ինչպե՞ս կարող են չսեփականաշնորհված սենյակների ներկա բնակիչները գրանցել իրենց սեփականության իրավունքը:
Քաղաքացիներին խորհուրդ է տրվել սենյակների սեփականության իրավունքի գրանցման համապատասխան առաջարկությունը ներկայացնել համայնքի ղեկավարին: Համայնքի ղեկավարի համաձայնության դեպքում վերջինս դիմելու է ՀՀ կառավարություն եվ ստանալու համապատասխան թույլտվությունը:
11. Համայնքի ղեկավարի թույլտվությամբ քաղաքացու հարեւանը որոշակի կառուցապատման աշխատանքներ է իրականացրել, մասնավորապես՝ թափանցիկ ապակիներով պատուհաններ է տեղադրել իր բնակարանից մոտ 0,5մ հեռավորության վրա, որը ճարտարապետաշինարարական նորմերի ուղղակի խախտում է: Ինչպե՞ս կարող է լուծել այս խնդիրը:
Կազմակերպությունը պատրաստվում է օգնել քաղաքացուն բողոքարկել շինարարության իրականացման համար համայնքի ղեկավարի կողմից կայացված որոշումը դատական կարգով:
12. Քաղաքացուն Հայաստանի Հանրապետությունից դուրս առանց հատուկ թույլտվության մնալու պատճառով վտարել են: Նրա իրերը ուղարկել են առանձին, որոնց մեջ սակայն թանկարժեք տեսախցիկը չի եղել: Ինչպե՞ս կարող է բողոքարկել եւ ստանալ տեսախցիկը, եթե բեռի ստացման պահին այդ մասին համապատասխան արձանագրություն չի կազմվել:
Բեռից որոշակի իրի բացակայության դեպքում անհրաժեշտ է բեռի ստացման պահին կազմել արձանագրություն, որը հնարավորություն կտա ապացուցել տվյալ իրի բացակայությունը, ինչի համար պատասխանատվություն կկրեն մաքսատան աշխատողները: Տվյալ դեպքում որևէ միջոցառում ձեռնարկել հնարավոր չէ:
13. Համասեփականության իրավունքով ամուսնուն, կնոջը եւ որդիներին է պատկանում 2 հա հողատարածք: Ինչպե՞ս կարող են համատեղ օգտագործել տվյալ հողատարածքը:
Համասեփականության իրավունքով մի քանի սեփականատերերին պատկանող գույքը
համատեղության կարգով օգտագործվում է բոլոր սեփականատերերի փոխադարձ
համաձայնությամբ: Եթե սեփականատերերի միջեւ փոխադարձ համաձայնությունը
բացակայում է, անհրաժեշտ է դիմել դատարան՝ համասեփականության մասն առանձնացնելու պահանջով եւ այնուհետեւ առանձնացված մասը օգտագործել իր նախընտրած տարբերակով:
Տնտեսական իրավունք
14. Ի՞նչ պատասխանատվություն է ենթադրվում առանց սահմանված կանոնների եւ հատուկ թույլտվության պետական ընդերքի օգտագործման համար:
Առանց սահմանված կանոնների եւ հատուկ թույլտվության պետական ընդերքի օգտագործումը համարվում է քրեորեն պատժելի արարք, որը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով եւ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով առավելագույնը 3 տարի ժամկետով կամ ուղղիչ աշխատանքով առավելագույնը 2 տարի ժամկետով:
Սպառողի իրավունք
15. Նախկին «Արմենտել» ՓԲԸ-ն բաժանորդին միջազգային զանգերի դիմաց որոշակի գումարի պարտքի պահանջ է ներկայացրել: Բաժանորդը վստահ է, որ ինքը նման ծառայություններից չի օգտվել, սակայն ընկերությունը ոչ մի միջոցառում չի ձեռնարկում եւ չի աջակցում բաժանորդին թյուրիմացությունը պարզելու համար:
Կազմակերպությունը բաժանորդի խախտված իրավունքը վերականգնելու համար
համապատասխան դիմում է պատրաստել՝ ուղղված Լոռու մարզի դատախազությանը:
Ընտանեկան իրավունք
16. Ամուսինների միջեւ ամուսնալուծության անհամաձայնության դեպքում ինչպե՞ս կարելի է ամուսնալուծվել:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ անհամաձայնության դեպքում ամուսնությունը
կատարվում է դատական կարգով կողմերից մեկի դիմումի հիման վրա:
Աշխատանքային իրավունք
17. Քաղաքացուն ֆիզարձակուրդի մեջ գտնվելու ժամանակ ազատել են աշխատանքից՝ պատճառաբանելով հաստիքի կրճատումը: Միաժամանակ նոր աշխատանքի առաջարկություն չի ներկայացվել: Ինչպե՞ս կարելի է բողոքարկել նման որոշումը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքով ֆիզարձակուրդի ժամանակ աշխատանքից կրճատելը չի թույլատրվում, իսկ հաստիքի կրճատման դեպքում առաջարկում են նոր պաշտոն, ինչը չի արվել: Ուստի անհրաժեշտ է բողոքարկել ազատման հրամանը դատական կարգով:
18. Քաղաքացիները համարվել են առանձնապես ծանր աշխատանքային ստաժ ունեցող աշխատողներ: Արտոնյալ պայմաններով անցել են կենսաթոշակի, որից հետո շարունակել են աշխատել, սակայն աշխատած այդ տարիների համար աշխատանքային ստաժը չի վերահաշվարկվել: Ինչպե՞ս կարելի է իրականացնել վերահաշվարկը:
Մարդու իրավունքների պաշտպանի դիմումով սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի այն դրույթը, որով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցած քաղաքացիների աշխատանքային ստաժի վերահաշվարկը չէր իրականացվում: Քաղաքացիները կարող են համապատասխան դիմում ներկայացնել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն աշխատանքային ստաժի վերահաշվարկման խնդրանքով:
19. Ինչպե՞ս կարելի է հաստատել համապատասխան արխիվային փաստաթղթերի եւ սոցիալական ապահովագրության վճարների մասին տեղեկատվության բացակայության դեպքում աշխատանքային ստաժը:
Համապատասխան արխիվային փաստաթղթերի եւ սոցիալական ապահովագրության վճարների մասին տեղեկատվության բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է դատական կարգով: Կազմակերպությունը քաղաքացու համար պատրաստել է դատարանին ուղղված դիմում՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու համար:
Related events
-
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին վերաբերող դասընթացները մարզերում կազմակերպելու համար անհրաժեշտ են կոնտակտային անձինք Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում
September 10, 2018Դասընթացները կազմակերպելու, մասնակիցներին ներգրավելու համար Կազմակերպությունը հավաքագրում է կոնտակտային անձանց Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում:
Հետաքրքրվածության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 18-ը: -
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
September 10, 2018Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց
September 7, 2018Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:
-
Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
September 7, 2018ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
-
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց
September 7, 2018«Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-
Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի
September 7, 2018Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:
-
Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
September 6, 2018Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
-
Ելփին գյուղի ուսուցիչները պնդում են, որ իրենց դեմ բողոքի ակցիաները հրահրել է դպրոցի տնօրենը, և ահազանգում են չարաշահումների մասին
September 6, 2018Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժշկի պաշտպաններն այսօր դատարանում հանդես կգան ամփոփիչ ճառով
September 6, 2018Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի պաշտպանները հանդես կգան ամփոփիչ ճառով:
-
Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են
September 6, 2018Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»:
-
Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ. Սաքունց
September 5, 2018«Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ, հասարակությունը, քաղհասարակությունը, փորձագիտական շրջանակները, հակված լինելով այդ փոփոխությունների, պետք է աշխատեն այդ ուղղությամբ»,-եզրափակեց Արթուր Սաքունցը, հավելելով որ իշխանությունը միայնակ չի կարող կատարել այդ փոփոխությունները օբյեկտիվ պատճառներով, որոնցից առաջինը խորհրդարանաում ձայների 7 տոկոսին տիրապետելն է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի Երևանի ներկայացուցչությունում իրավաբանի թափուր հաստիքի համար
September 5, 2018Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով) ssukiasyan@hcav.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Իրավաբանի թափուր հաստիք»:
Դիմելու վերջնաժամկետ՝ 2018 թ.-ի սեպտեմբերի 15: