ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԹՈՂԵՑԻՆ ԼԻԿՎԻԴ
00:00, June 26, 2008 | Եվրոպայի խորհրդի բանաձևերի և պարտավորությունների կատարումԵվրոպահի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովը երեկ որոշում է կայացրել մինչև հաջորդ տարվա հունվար Հայաստանին ժամանակ տրամադրել 1609 բանաձեւի պահանջների կատարման համար:
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովն առաջարկել է Հայաստանին մինչև Վեհաժողովի հունվարյան նստաշրջանը ժամանակ տրամադրել ԵԽԽՎ 1609 բանաձևի կատարման համար:
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նշել է, թե փաստաթղթի նախնական տարբերակում հայկական պատվիրակությունը մտցրել է շուրջ երկու տասնյակ փոփոխություններ, որոնց մի մասը կրում էր խմբագրական բնույթ, իսկ մի քանիսը «շատ կարևոր են հայկական կողմի համար»: Դավիթ Հարությունյանի գնահատմամբ, Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները քննարկումների ժամանակ իրենց առաջարկություններն են ներկայացրել, եւ ընդունված փաստաթուղթը բավական հավասարակշռված է:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.lragir.am/src/index.php#top