ԶԻՆԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԿԵՍԻՑ ԱՎԵԼԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ
00:00, May 13, 2008Գարնանային զորակոչին բժշկական քննության ներկայացած աբովյանցի 800 զինակոչիկներից 500-ը ուղարկվել է լրացուցիչ ստուգման` զինվորական ծառայություն անցնելու պիտանելիությունը որոշելու համար:
«Այսօր բանակ են զորակոչվում այն պատանիները, ովքեր ծնվել են Հայաստանի համար դժվար տարիներին, մեծացել են ցուրտ ու մութ պայմաններում, երկրաշարժից հետո: Հավանաբար այս է պատճառը, որ այսօր զինակոչային տարիքի տղաների մոտ նկատվում է առողջական խնդիրների աճ», – ասում է Կոտայքի տարածաշրջանի զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի ավագ բժշկուհի Նունե Ավետիսյանը: Կրծքավանդակի,ողնաշարի հիվանդություններ,հարթաթաթություն. այս խնդիրներով զինակոչիկներ միշտ եղել են, բայց այս զորակոչին նկատվում է հոգեկան շեղվածություն,նյարդային եւ աչքի հիվանդությունների աճ:
Չնայած այս պատկերին` համապատասխան պաշտոնյաները աշխատում են գերակատարել գարնանային զորակոչի պլանը:
«Աբովյան» հ/ը
ԱՂԲՅՈՒՐԸ՝
www.a1plus.am