ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՈՒԺԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄԸ
00:00, March 1, 2008 | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքԵԱՀԿ Գործող Նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան դատապարտել է այսօր Երեւանում ուժի գործադրումը ցուցարարների դեմ:
«Ես հորդորում եմ իշխանություններին ցուցաբերել մաքսիմալ զսպվածություն: Ես անհանգստացած եմ այն փաստով, որ տեղեկությունների համաձայն կան վիրավորներ: Հորդորում եմ իշխանություններին ազատ արձակել ձերբակալվածներին եւ կրկին երկխոսության կոչ եմ անում իշխանություններին եւ ընդդիմությանը»,- հայտարարել է Կաներվան, ով վերջերս գտնվում էր Հայաստանում: