2007թ-ի փետրվար ամսին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ են դիմել 30 քաղաքացի ՝ տարբեր իրավունքների վերաբերյալ խորհրդատվություն ստանալու նպատակով
March 10, 2007 Զեկույց, ՍեփականՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավախորհրդատվության բաժին դիմած քաղաքացիների խնդիրների դասակարգումն ըստ իրավունքների.
* Սոցիալ տնտեսական – Դիմել են 3 քաղաքացի իրավաբանական անձանց գրանցման մարմնում գրանցվել է որպես անհատ ձեռներեց (ԱՁ):
Սակայն հետագայում դադարեցնելով ԱՁ գործունեությունը ԱՁ վկայականը չի հանձնել պետական մարմիններին և այն չի լուծարել: Հակառակ դրան մեկնել է ՀՀ տարածքից: Այժմ նրա նկատմամբ յուրաքանչյուր ամիս առաջանում է պարտադիր սոցիալական ապահովության վճար: Նրան խորհուրդ է տրվել կամ ԱՁ վկայականը հանձնել հարկային մարմիններին կամ ԱՁ-ն լուծարել: 1 քաղաքացի այլ անձի կողմից լիազորության միջոցով թոշակ ստանալու կարգի հետ կապված հարցով: Նրան խորհուրդ է տրվել դիմել դատարան, քանի որ լիազորագրով լիազորող անձը լիազորել է կոնկրետ գործողութոյուն կատարելու, սակայն դրա կատարմանը խոչընդոտում է պետական մարմինը: 1քաղաքացի իր անունից այլ անձի համար երաշխավորագրով բանկից գումար ստանալու, հետագայում այդ անձի կողմից գումարը չվերադարձնելու պատճառով բանկի կողմից պատասխանատվության ենթարկվելու հետ կապված խնդրով
* Սոցիալական աջակցության իրավունք – 3 քաղաքացի դիմել են սոցիալական նպաստի ստացման կարգի վերաբերյալ հարցերով : Նրանք ցանկացել են իմանալ, թե ինչպես կարող են դիմել սոցիալական մարմիններին՝ աղքատության ընտանեկան նպաստ ստանալու համար: Նրանց բացատրվել է սոցիալական մարմիններին դիմելու իրավական ձևը և ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ տվյալ մարմիններին դիմելու համար:
Որոշ քաղաքացիներ աշխատանքի պատճառով զրկվել են նպաստից և ցանկանում էին իմանալ , ինչ կարող են անել: Նրանց բացատրվել է , որ աշխատանքի առկայության դեպքում իջնում է աղքատության նպաստի բալային միավորը և քաղաքացին մեխանիկորեն զրկվում է նպաստից:
* Ժառանգության, կտակի իրավունք – 3քաղաքացի դիմել են ժառանգության իրավունքի հետ կապված խնդիրներով: Նրանց խնդիրը հիմնականում վերաբերում է ժառանգության ընդունման կարգին, զանգվածին և դրանից հրաժարվելուն: Ժառանգության իրավունքի հետ կապված հարցերով գրասենյակ դմած քաղաքացիներին բացատրվել է ՀՀ Քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված ժառանգության իրավահարաբերությունը կարգավորող նորմերը և դրանց կիրառման պրակտիկան:
* Բնակարանային իրավունք– 6քաղաքացի դիմել են բնակարանային խնդիրներով: Հատկապես կարելի է առանձնացնել նոր բնակարան ստանալու և մեկ ուրիշի բնակարանից բնակտարածքի օգտագործման իրավունք ստանալու հարցերը: Քաղաքացիներին բացատրվել է, որ բնակարանի օգտագործման իրավունքը պարտադիր կերպով ենթակա է գրանցման անշարժ գույքի պետական մարմնում, հակառակ դեպքում այն չի պաշտպանվի դատարանում կամ այլ մարմիններում:
* Աշխատանքային իրավունք – 5 քաղաքացի իրավաբանական օգնություն են ստացել նաև աշխատանքային իրավունքի հետ կապված: Խնդիրը կայացել է նրանում, որ մարդիկ աշխատել են գործարարի մոտ աշխատանքային պայմանագրի հիման վրա,որտեղ աշխատաժամանակը նշված է 8 ժամյա, բայց նրանք աշխատել են ավել ժամաքանակով՝ գիշերային ժամերին հերթափոխով, որը պայամանգրում նշված չէ:
* Արդար դատաքննության իրավունք – 2 քաղաքացի դիմել են դատարան դիմելու համար իրավաբանական օգնության խնդրանքով: Ինչպես նաև դատարանի գործողությունների դեմ բողոքներ կազմելու խնդրանքով: Քաղաքացիները դատարանից դժգոհում են հիմնականում այն պատճառով, որ գործերը ձգձգվում են , այսինքն ողջամիտ ժամկետները չեն պահպանվում: Քրեական գործերում բացակայում է իրական մրցակցությունը: Դատարանը հաճախ կալանքը որպես խափանման միջոց որոշում է ընդունում առանց մեղադրյալի մասնակցության : Քաղաքացիները դիմում են նաև ոչ որակյալ իրավաբանական օգնություն ստանալու կամ ընդհանրապես դրանից զրկվելու խնդիրներով: Շատ հաճախ մարդիկ փաստաբանի խորհրդով դիմում են դատարան և դատարանում իրենց խնդիրը դրական լուծում չի ստանում: Հետագայում ստանալով ու կարդալով դատարանի վճիռը,կամ այլ իրավաբանի հետ խորհրդակցելով, պարզվում է , որ իրենք պետք է դիմեին ոչ այն պահանջով, որով հանդես են եկել կամ բավարար ապացույցներ չունենալու պատճառով նրանք ընդհանրապես դատարան չպետք է դիմեին:
* Ընտանեկան իրավունք – 2քաղաքացի դիմել են ալիմենտին վերաբերող հարցով: Քաղաքացիներին օգնություն է ցուցաբերվել փաստաթղթեր կազմելու միջոցով: Դա արվում է միայն այն դեպքերում , երբ խնդիրը կապված է լինում երեխաների իրավունքների հետ:
Քաղաքացիները հաճախ իրավաբանական օգնություն ստանալու խնդրանքով դիմում են օրինակ մեկը մյուսից բնակարանի օգտագործման իրավունքի ստացման կամ ամուսնալուծության վերաբերյալ իրավական օգնություն ստանալու խնդրանքով: Չնայած նրան, որ դա մարդու իրավունքների հետ ուղղակի առնչություն չունի, այնուամենայնիվ նարնց տրամադրվում է իրավաբանական խորհրդատվություն՝ միայն բանավոր եղանակով:
* Քաղաքացիության իրավունք – 2 քաղաքացի անձնագրի փոփոխության հետ կապված հարցերով և 1 քաղաքացի՝ քաղաքացիության ձեռքբերման իրավունքի հետ կապված հարցով: Խնդիրը կայացել է նրանում , որ մարդը հանդիսանում է այլ երկրի քաղաքացի, սակայն ցանկանում է ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն :
Նրան խորհուրդ է տրվել նախ դիմել և հրաժարվել ներկայիս քաղաքացիությունից, ապա նոր ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն:
* Սպառողների իրավունք – 3 քաղաքացի դիմել են «ՋրմուղԿոյուղի» ՓԲԸ-ի կողմից անօրինական պարտքեր ներկայացնելու հարցով: Խնդիրը կայանում է նրանում, որ «ՋրմուղԿոյուղի» ՓԲԸ-ն ջուր չի մատակարարում պատշաճ կարգով կամ մատակարարած ջուրը հաճախ պիտանի չէ խմելու համար, իսկ դրան հակառակ մշտապես իր սեփական հաշվարկների հիման վրա հայց է ներկայացնում դատարան և քաղաքացիներից ստանում « մատակարարված ջրի» համար վարձատրության պահանջի դատական բավարարում:
Քաղաքացիներին խորհուրդ է տրվել դիմել դատարան: 1 քաղաքացու համար կազմվել է հայցադիմում:
Բոլորին տրվել է իրավաբանական բանավոր խորհրդատվություն:
Related events
-
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին վերաբերող դասընթացները մարզերում կազմակերպելու համար անհրաժեշտ են կոնտակտային անձինք Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում
September 10, 2018Դասընթացները կազմակերպելու, մասնակիցներին ներգրավելու համար Կազմակերպությունը հավաքագրում է կոնտակտային անձանց Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում:
Հետաքրքրվածության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 18-ը: -
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
September 10, 2018Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց
September 7, 2018Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:
-
Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
September 7, 2018ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
-
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց
September 7, 2018«Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-
Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի
September 7, 2018Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:
-
Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
September 6, 2018Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
-
Ելփին գյուղի ուսուցիչները պնդում են, որ իրենց դեմ բողոքի ակցիաները հրահրել է դպրոցի տնօրենը, և ահազանգում են չարաշահումների մասին
September 6, 2018Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժշկի պաշտպաններն այսօր դատարանում հանդես կգան ամփոփիչ ճառով
September 6, 2018Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի պաշտպանները հանդես կգան ամփոփիչ ճառով:
-
Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են
September 6, 2018Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»:
-
Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ. Սաքունց
September 5, 2018«Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ, հասարակությունը, քաղհասարակությունը, փորձագիտական շրջանակները, հակված լինելով այդ փոփոխությունների, պետք է աշխատեն այդ ուղղությամբ»,-եզրափակեց Արթուր Սաքունցը, հավելելով որ իշխանությունը միայնակ չի կարող կատարել այդ փոփոխությունները օբյեկտիվ պատճառներով, որոնցից առաջինը խորհրդարանաում ձայների 7 տոկոսին տիրապետելն է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի Երևանի ներկայացուցչությունում իրավաբանի թափուր հաստիքի համար
September 5, 2018Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով) ssukiasyan@hcav.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Իրավաբանի թափուր հաստիք»:
Դիմելու վերջնաժամկետ՝ 2018 թ.-ի սեպտեմբերի 15: