Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում
January 15, 2007 Այլ, Զեկույց«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը:
2006 թվականի ընթացքում Հայաստանի կառավարությունը շատ քիչ ջանք է գործադրել՝ մարդու իրավունքների էական խախտումները կանխելու ուղղությամբ: ԶԼՄ-ների հետ կապված խնդիրները մնացել են նույնը: Ավելի շատ լրագրողներ են ենթարկվել բռնությունների ու ճնշումների, իսկ հեռարձակվող ԶԼՄ-ների մոտ բացակայում է բազմակարծությունը: Բռնությունն ու դաժան վերաբերմունքը լուրջ խնդիր է հանդիսանում բանակում և ազատազրկման վայրերում: 2006թ-ին ճնշումների մասին տեղեկատվություն չի ստացվել իրավապաշտպանների կողմից, սակայն հունվարին, ինչպես ենթադրվում է, իշխանություններին քննադատելու համար պաշտոնազրկվեց մարդու իրավունքների պաշտպանը: Հարց է առաջանում, արդյո՞ք կառավարությունը իսկապես հետաքրքրված է այդ կառույցի անկախությամբ:
2005թ-ի նոյեմբերի կայացած հանրաքվեով ընդունվեցին սահմանադրական փոփոխություններ, որոնք կոչված են իշխանական տարբեր ճյուղերի միջև ապահովել հակակշիռների ավելի արդյունավետ համակարգ: Եվրախորհրդի փորձագետները նախապես իրենց հավանությունն էին տվել այդ փոփոխություններին, սակայն ընդդիմությունը շարունակում էր քննադատել իշխանություններին և կոչ էր անում անվավեր ճանաչել հանրաքվեն: Իրենց հերթին ԵԽ փորձագետները հայտնեցին իրենց անվստահությունը քվեարկության ընթացքի վերաբերյալ:
ԶԼՄ ազատություն
Հեռարձակվող ԶԼՄ-ների ոլորտում բոլոր կարգավորող մարմինները, ներառյալ Հանրային հեռուստառադիոխորհրդի ղեկավարությունը, նշանակվում են նախագահի կողմից: Հանրային հեռուստառադիոխորհուրդը որոշում է առաջին ալիքի խմբագրական քաղաքականությունը և ծրագրային ցանցը: ԶԼՄ ոլորտի փորձագետները կարծում են, որ կառավարության կողմից վերահսկողության պատճառով այդ հեռուստաալիքը չունի բավարար անկախություն տեղեկատվության օբյեկտիվության ապահովման համար:
2002թ-ին արտոնագրից զրկված «Ա1+» անկախ հեռուստաալիքը արդեն 12 անգամ դիմել է հեռարձակման արտոնագրի ստացման համար, այդ թվում 2006թ-ի մարտին FM հեռարձակման համար: «Ա1+»-ը, որը հրատարակում է «Այբ-Ֆե» շաբաթաթերթը, նաև ունի իր ինտերնետային կայքը, ստիպված էր ազատել շուրջ 10 տարի Գիտությունների ազգային ակադեմիայից վարձակալվող տարածքը: Տեղափոխման պահին տարածքում, որն առաջարկել էր կառավարությունը, չկար ոչ էլկտրաէներգիա, ոչ հեռախոս: Այդ ամենի հետևանքով «Ա1+»-ը ստիպված էր մի քանի շաբաթով դադարեցնել իր գործունեությունը:
Լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերից կարելի է նշել մասնավորապես փետրվարի 23-ի դեպքը: Վանաձորի տրանսպորտային ընկերություններից մեկի տնօրենը ահաբեկել էր «Լոռի» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Նարինե Ավետիսյանին, երթուղային տաքսիների գների բարձրացման մասին նյութերի պատճառով: Արդյունքում նա ներողություն էր խնդրել: Մայիսի 16-ին, Վանաձորի տնակային ավանի բնակիչների տեղահանմանը նվիրված հաղորդումից հետո, անհայտ անձինք կոտրել էին Ավետիսյանի ավտոմեքենայի ապակիները: Տվյալ փաստով հարուցված քրեական գործը կարճվեց հանցագործություն կատարած անձանց չհաստատման պատճառով:
Հուլիսի 12-ին անկախ լրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացրեց Երեվանի Նուբարաշեն թաղամասի վարչության ղեկավար Մհեր Հովհաննիսյանի բարեկամների և աշխատակիցների կողմից ճնշումների մասին: Հուլիսի 11-ին Շամշյանը «Չորրորդ Իշխանություն» թերթում հրատարակել էր բանկում կատարված գողության մասին մի հոդված, որում կասկածվում էին Հովհաննիսյանի երկու բարեկամները: Շամշյանի վրա հարձակվողները ծեծել էին նրան, վերցրել ձայնագրիչը, բջջային հեռախոսը և դրամապանակը: Հաջորդ օրը Շամշյանի բնակարանում անջատել էին հեռախոսն ու էլեկտրաէներգիան: Լրագրողը պնդել էր քրեական գործ հարուցել հարձակման փաստով, սակայն օգոստոսի 3-ին մի քանի հարևանների հայտարարությունների հիման վրա քրեական գործ էր հարուցվել Շամշյանի նկատմամբ:
Սեպտեմբերի 6-ին հարձակման էր ենթարկվել «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը, կապված ընդդիմադիր կուսակցության հետ: Գալաջյանը համարում է, որ այդ հարձակումը վրեժխնդրություն էր կառավարությանը քննադատող իր հոդվածների դիմաց:
Սեպտեմբերի 8-ին «Ժամանակ Երևան» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը դատապարտվեց 4 տարի ազատազրկման ծառայությունից խուսափելու համար: Չնայած Բաբաջանյանը չէր ժխտում, որ 2002թ-ին կեղծել էր փաստաթղթերը բանակից խուսափելու համար, սակայն չի բացառվում, որ այսպիսի դատավճիռը կապված է լրագրողի ընդդիմադիր դիրքի հետ /սովորաբար բանակից խուսափողները դատապարտվում են 2-3 տարի ազատազրկման/:
Բռնութուններ և դաժան վերաբերմունք
Մայիսի 31-ին Հայաստանը վավերացրել է 1984թ-ի ընդդեմ բռնությունների ՄԱԿ-ի Կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը: Ապրիլին կառավարության կողմից ստեղծվել է ժամանակավոր մեկուսարանների մոնիթորինգի աշխատանքային խումբ: Սակայն այդ խմբի անկախությունը կասկածելի է, քանի որ անդամների մեծամասնությունը նշանակվում է ոստիկանության կողմից: Ոչ կառավարական կազմակերպության տվյալներով, ոստիկանությունում, բանտերում, հոգեբուժարաններում և բանակում բռնություններն ու անթույլատրելի վերաբերմունքը առաջվա նման լայնորեն տարածված են:
Մայիսի 30-ին Վերաքննիչ դատարանը 3 զինծառայողների դատապարտեց ցմահ ազատազրկման՝ 2003թ-ի դեկտեմբերին նույն զորամասում ծառայող 2 զինվորների սպանության մեջ: Դատապարտվածներից Ռազմիկ Սարգսյանը հայտարարեց, որ զինվորական քննիչները, ծեծի ենթարկելով և սաստելով բռնաբարությամբ, ստիպել են նրան ստորագրել խոստովանական ցուցմունքներ, որոնցում նա ասել է, որ Մուսա Սերոբյանն ու Արայիկ Զալյանը իր հանցակիցներն են: Վերջիններս նույնպես պնդում էին, որ քննության ժամանակ ենթարկվել են բռնությունների, սակայն նրանցից ոչ մեկը իրեն մեղավոր չի ճանաչել: Սեպտեմբերին երեքն էլ բողոքարկեցին վերաքննիչի դատավճիռը:
Փետրվարին Երևանի զինմասերից մեկում ծառայություն անցնող մի զինվոր հայտարարել է, որ 10 ամիսների ընթացքում նրան բռաբարել և բռնությունների են ենթարկել ղեկավարներն ու զինծառայողները: Նրա խոսքերով, այն բանից հետո, երբ գործը հնչեղություն ստացավ, նրան նորից ծեծի են ենթարկել:
«Նուբարաշենի» 4 բանտարկյալներ հացադուլ էին հայտարարել, բողոքելով փախուստի փորձից հետո բանտի աշխատակիցների կողմից ճնշումների և անմարդկային պայմաններում պահման դեմ: Իրավապաշտպան կազմակերպությունների վկայությամբ, կալանավայրերը լիքն են, իսկ ազատազրկվածները հիմնական իրավունքները չեն պաշտպանվում:
Կրոնի ազատություն
Չնայած 2004թ-ին ընդունված այլընտրանքային զինծառայության պարտադիր հնարավորության մասին զինվորական փոփոխություններին, այդպիսի քաղաքացիական ծառայությունը գտնվում է զինվորական հսկողության տակ, և այն անձանց վրա, որոնք ընտրել են ծառայության այդ ձևը, տարածվում են զինծառայության մասին դրույթները: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով, համոզմունքների պատճառով զինծառայությունից հրաժարվածներից շատերը նախընտրում են միանգամից ազատազրկվել: 2006թ-ի նոյեմբերի դրությամբ 43 Եհովայի վկաներ զինծառայությունից խուսափելու համար դատապարտված են, իսկ 5-ը սպասում են դատավճռի:
Related events
-
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին վերաբերող դասընթացները մարզերում կազմակերպելու համար անհրաժեշտ են կոնտակտային անձինք Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում
September 10, 2018Դասընթացները կազմակերպելու, մասնակիցներին ներգրավելու համար Կազմակերպությունը հավաքագրում է կոնտակտային անձանց Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում:
Հետաքրքրվածության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 18-ը: -
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
September 10, 2018Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց
September 7, 2018Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:
-
Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
September 7, 2018ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
-
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց
September 7, 2018«Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-
Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի
September 7, 2018Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:
-
Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
September 6, 2018Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
-
Ելփին գյուղի ուսուցիչները պնդում են, որ իրենց դեմ բողոքի ակցիաները հրահրել է դպրոցի տնօրենը, և ահազանգում են չարաշահումների մասին
September 6, 2018Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժշկի պաշտպաններն այսօր դատարանում հանդես կգան ամփոփիչ ճառով
September 6, 2018Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի պաշտպանները հանդես կգան ամփոփիչ ճառով:
-
Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են
September 6, 2018Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»:
-
Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ. Սաքունց
September 5, 2018«Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ, հասարակությունը, քաղհասարակությունը, փորձագիտական շրջանակները, հակված լինելով այդ փոփոխությունների, պետք է աշխատեն այդ ուղղությամբ»,-եզրափակեց Արթուր Սաքունցը, հավելելով որ իշխանությունը միայնակ չի կարող կատարել այդ փոփոխությունները օբյեկտիվ պատճառներով, որոնցից առաջինը խորհրդարանաում ձայների 7 տոկոսին տիրապետելն է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի Երևանի ներկայացուցչությունում իրավաբանի թափուր հաստիքի համար
September 5, 2018Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով) ssukiasyan@hcav.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Իրավաբանի թափուր հաստիք»:
Դիմելու վերջնաժամկետ՝ 2018 թ.-ի սեպտեմբերի 15: