«Մեկուսացված քաղաքակրթություն» ծրագրի ամփոփում և հետագա քայլեր
00:00, October 25, 2006 | Մամլո հաղորդագրություններՀոկտեմբերի 23-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում կայացավ տնակային ավանի բնակիչների շահերի պաշտպանության նպատակով իրականացվող միջոցառումների ամփոփիչ հանդիպումը:
Մասնակից տնակային ավանի բնակիչները, հասարակական և քաղաքական կազմակերպության ներակայցուցիչները իրենց գնահատականը տվեցին ՀՔԱ ՎԱնաձորի գրասենյակի կողմից 6 ամիսների ընթացքում իրականացված միջոցառումներին:
Կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը կարևորում է բոլոր շահագրգիռ անձանց և կառույցների մասնակցությունը տնակային ավանի բնակիչնրի խնդիրների լուծման մեջ: Բայց նախաձեռնողը պիտի հանդիսանա բնակիչն ինքը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացված միջոցառումների արդյունքները դիտարկվում են մի քանի ասպեկտով.
* կազմակերպության կողմից կազմակերպված քննարկումների արդյունքում բացահայտվեցին առկա խնդիրները, խնդիրների լուծման մոտեցումները:
* իրականացված հեռուստաեթերների արդյուքնում, ըստ բնակիչների, համաքաղաքացիները ծանոթացան տնակային ավանի բնակիչների խնդիրներին: Տնակային ավանի բնակիչները կատակով հիշում են նաև, թե ինչպես եթերներից հետո փողոցում համաքաղաքացիները մոտեցել են, խրախուսել իրենց, որ մինջև վերջ պայքարեն:
* համագործակցություն ձևավորվեց տեղական ինքնակառավարման մարմինների առանձին ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների և քաղաքակական կուսակցությունների միջև:
Այնուամենայնիվ տնակային ավանի բնակիչների գնահատմամբ բնակիչներն իրենք բավականափաչ ակտիվություն չեն ցուցաբերել: Դա ունի մի քանի բացատրություն.
* պատժվելու վախը
* եկար ժամանակ չլուծված խնդրի հիասթափությունը:
* անհատական շահերը, որոնց շնորհիվ հնարավոր է եղել լուծել մի քանի բնակչի բնակարանային խնդիրը:
ՆԵրկայումս Քիմիագործների թաղամասի թիվ 3 տնակային ավանում շատ քիչ ընտանիքներ են մնացել:
Միաժամանակ բնակիչները նշում են, որ անհրաժեշտ է շարունակել իրականացվող միջոցառումները: Նրանք առաջարկում են այս գործընթացի մեջ ընդգրկել առանձին անհատ գործարարների: Այդ միջոցով հնարավոր կլինի որոշակի ֆինանսկան ներդրումներ ունենալ բնակարանաշինության մեջ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը տնակային ավանի բնակիչների խնդիրների լուծման լուրջ ռեսուրս է համարում առաջիկա ԱԺ-ի ընտրությունները: Բնակիչները պիտի կարողանան գիտակցել, և համապատասխան թեկնածուի առջև բարձրացնել նրա պարտավորությունների, պատասխանատվության հարցը:
«Հայկական Հաբիթաթ» կազմակերպության ներկայացուցիչը գտնում է, որ տնակի բնակիչն ինքը պիտի քայլեր ձեռնարկի տնակային պայմաններից ազատվելու համար: Պետք չէ սպասել կամ պահանջներ ներկայացնել պետությանը: Բնակիչն ինքը պիտի միջոցներ հայթայթի, բնակարան ձեռք բերի:
Տնակային ավանի բնակիչները աշխատելուց, միջոցներ ստեղծելուց ու սեփական ուժերով բնակարան ձեռք բերելուց չեն բողոքում: Բայց պետությունը համապատասխան աշխտատեղերի հնարավորությունչի ստեղծում, ավելին՝ աղետի գոտու հետևանքով բնակարանը կորցրած քաղաքացիների համար ոչ մի կարգի փոխահատուցու չի նախատեսում: Պետության պահանջով տեղական ինքանակառավարման մարմիններն ի կատար են ածում ՀՀ Կառավարության 317 որշմամբ նախատեսված տարածքները տնակից ազատելու պահանջը: Միևնույն ժամանակ նույն որոշմամբ սահմանված այդ աշխատանքների իրականացման համար նախատեսված 2004, 2005 և 2006թթ. ֆինանսական հատկացումները Լոռու մարզին չեն իրականացվել: «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքով նախատեսված հատկացումների մասով ևս պետությունն իր պարտավորությունները չի կատարում:
Այդ պատճառով էլ տնակային ավանի բնակիչների խնդիրների մասին ահազանգումը բնակչի կողմից սեփական շահերի պաշտպանության համար արվող առաջին քայլն է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բնակիչների հետ շարունակելու է նրանց շահերի պաշտպանության գործընթացը, որը նախատեսում է.
* պարզել տնակային ավանի առանձին հողատարածքների օտարման օրինականության հարցը
* նպաստել Վանաձորի քաղաքապետարանի կողմից համայնքի ենթակայության բնակարանային ֆոնդի ձևավորման ծրագրի մշակմանը:
* առաջարկություն ներկայացնել ՀՀ Կառավարություն թիվ 317 որոշման մեջ փոփոխությունների իրականացման կամ նոր որոշման կայացման համար
* համայնքի ենթակայության բնակարանային ֆոնդի ձևավորման և իրականացման համար դիմել ՀՀ Կառավարություն և այլ օտարերկրյա ներդրողների
* վերահսկողություն սահմանել համայնքի ենթակայության քանդված և թալանված բնակարանները տնակային ավանի բնակիչներին հանձնելու գործընթացի նկատմամբ:
* Տպագրել և տարածել Վանաձորի տնակային ավանի բնակիչների, նրանց շահերի պաշտպանության համար իրականացված միջոցառումների մասին պատմող պաստառ և գրքույկ: