Պահանջում են ողջամիտ ժամկետ
00:00, October 18, 2006 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերՍպանության մեջ մեղադրվող զինծարայողներ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի եւ Արայիկ Զալյանի գործով դիմումը 2006 թ. հունիսի 9-ից ՀՀ Վճռաբեկ դատարանում է:
Դատարանը մինչ օրս այս գործով վերջնական որոշում չի ընդունել, ինչը, ըստ նրանց փաստաբանների, հակասում է մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիային, ՀՀ Քրեական օրենսգրքին եւ Սահմանադրությանը:
Փաստաբանները դիմում են ներկայացրել Վճռաբեկ դատարանին գործին ` գործը սահմանված ժամկետներում քննելու պահանջով: Վճռաբեկ դատարանին բաց նամակով դիմել են նաեւ ՀՀ քաղաքացիներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպություններ` պահանջելով արդար վճիռ կայացնել եւ գործն ուղարկել հետքննության:
Ներկայումս Ռազմիկ Սարգսյանը տուբերկուլյոզ ախտորոշմամբ գտնվում է Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի բուժմասում, ուր նա տեղափոխվել է հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների եւ փաստաբանների համատեղ ջանքերի շնորհիվ:
Ռազմիկին բուժող բժշկի հավաստմամբ նրա առողջական վիճակը վտանգավոր չէ: Միջազգային Կարմիր Խաչը հետեւում է գործընթացին:
«Ա1+, օն-լայն», 18.10.2006