Վանաձորի տնակային ավանների խնդիրներին առնչվող ուղիղ եթեր
00:00, August 17, 2006 | Նորություններ | Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք | Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունՕգոստոսի 15-ին «Լոռի TV» հեռուստատեսության եթերում «Մեկուսացված քաղաքակրթություն» ծրագրի շրջանակներում կայացավ Վանաձորի տնակային ավանների խնդիրներին առնչվող 4-րդ ուղիղ եթերը:
Ի՞նչ առաջարկություններ կան տնակային ավանի բնակիչների բնակարանային խնդրի լուծման համար:
Ինչպիսի՞ն են այդ առաջարկությունների իրականացման հնարավորությունները:
Այս հարցերի շուրջ քննարկում ծավալեցին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանը, Վանաձորի քաղաքապետարանի իրավաբանը, Վանաձորի քաղաքապետարանի համատիրության և բնակարանային տնտեսության բաժնի պետը, տնակային ավանի բնակիչները:
Հուլիսի 26-ին համայնքի ավագանու արտահերթ նիստում տնակային ավանի բնակիչները ներկայացրել էին բնակարանային խնդրի լուծման իրենց առաջարկությունները, մասնավորապես.
1. Վանաձոր քաղաքի տնակային 1, 2, 3, 4 տնակային ավանների տարածքներից մեկում առանձնացնել հողատարածք, եթե նման հողատարածք չկա, օրենքով սահմանված կարգով փոխել հողատարածքի նպատակային նշանակությունը՝ տնակային ավանի բնակիչների բնակարանաշինության նպատակով:
2. Ստեղծել բնակարանաշինության հիմնադրամ՝ ՏԻՄ-ի բյուջեի, պետական բյուջեի, բնակիչների հատկացումները ներառյալ:
3. Համայնքի ենթակայության ներքո գտնվող 42 քանդված և թալանված բնակարանները բնակության համար պիտանի դարձնելու համար ՏԻՄ բյուջեից տրամադրել հատկացումներ՝ 2 տարի ամսական
10 000 դրամ վաձակալության համար տնակի բնակիչներին տրվող գումարի չափով:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշում է, որ առաջարկությունների մշակման ընթացքում կազմակերպությունը ստանձնել է աջակցի դերը:
Վանաձորի քաղաքապետարանի համատիրության և բնակարանային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պառավյանը այդ առաջարկությունների իրականացման հնարավորություններն է ներկայացնում:
Տնակի հողատարածքի նկատմամբ տնակի բնակիչը որևէ իրավասություն չունի, քանի որ համարվում է ժամանակավոր շինություն: Համայնքի ենթակայության տակ գտնվող հողատարածքները հանձնվում են քաղաքացուն միայն աճուրդի կարգով: Բնակարանաշինության համար տնակային ավանների տարածքում հողատարածք առանձնացնելն այս առումով ոչ իրատեսական է:
Համայնքի ենթակայության տակ գտնվող քանդված և թալանված բնակարանները, լրացուցիչ ուսումնասիրությունից հետո, կտրամադրվի բնակիչներին: Քաղաքապետարանը պատրաստ է տրամադրել նաև ֆինանսական աջակցություն՝ տնակի արժեքը, բնակարանի վարաձակալության համար նախատեսված գումարը:
Իրավական ի՞նչ հնարավորություններ և խոչընդոտներ կան այդ առաջարկությունների իրականացման համար:
ՀՀ «Հողային օրեսգիրքը» պահանջում է համայնքային ենթակայության հողն օտարել աճուրդով: Հողակտորը չի կարող օտարվել, եթե տնակը գտնվում է այդ հողի վրա, որտեղ էլ բնակվում են քաղաքացիները: «Տեղական Ինքնակառավարման Մասին» ՀՀ օրենքով տնակային ավանի բնակիչների խնդիրը դասվում է համայնքի ղեկավարի կամավոր լիազորությունների շարքին՝ սոցիալական աջակցություն:
Քանդված և թալանված բնակարանների օտարման հնարավորություն այդ նույն օրենքը նախատեսում է:
Տնակի զբաղեցրած տարածքները, ՀՀ «Հողային օրենսգիրքը» թույլ չի տալիս անհատույց հատկացնել բնակչին:
ՀՔԱ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը գտնում է, որ պետությունը ՀՀ Սահմանդրությամբ, վավերացրած միջազգային պայմանագրերով պարտավորություններ ունի իր քաղաքացիների նկատմամբ: Սոցիալական ապահովության և աջակցության աստիճանը բնակարան չունեցողների նկատմամբ պետության կողմից ավելի մեծ պիտի լինի:
42 բնակարանը տնակում ապրող 186 ընտանիքի համար ամբողջական լուծման հնարավորություն չէ:
ՀՀ օրենսդրությունը թույլատրում է փոխել քաղաքի գլխավոր հատակագիծն ավագանու որոշմամբ, այսինքն՝ տնակային ավանի տարածքներից մեկի նպատակային օգտագործման կարգավիճակը փոխել, ստեղծել համայնքի ենթակայության բնակարանային ֆոնդ:
Այս առաջարկության իրականացման համար համայնքի կողմից տարբեր միջազգային ֆոնդերի կարելի է ծրագրեր ներկայացել: Այլապես, քանդված և թալանված բնակարաններից օգտվողների ցուցակից դուրս մնացած քաղաքացիների բնակարանայի խնդիրը մնում է չլուծված:
Քաղաքապետարանը այդ քաղաքացիներին առաջարկում է 2 տարի կա°մ վարձով բնակվել, կա°մ հանրակացարան տեղափոխվել, կա°մ տնակը տեղափոխել Լենինգրադյան տնակային ավան: Իսկ ի՞նչ կլինի 2 տարի անց:
Վանաձորի քաղքապետարանի համատիրության և բնակարանային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պառավյանը գտնում է, որ յուրաքանչյուր բնակիչ պիտի կառուցողական մտածի, սեփական ուժերով լուծի իր խնդիրը: