Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ շրջանների դատախազները հանցավորության դեմ պայքարի հարցերում եկան համաձայնության
00:00, August 16, 2006 | Մամլո հաղորդագրություններՕգոստոսի 12-14-ը Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ Վրաստանի գլխավոր դատախազի՝ Զուրաբ Ադեիշվիլիի հրավերով պաշտոնական այցով գտնվում էր Վրաստանում:
Իրավական ոլորտում երկկողմանի համագործակցությունը դարձավ քննարկման հիմնական թեման:
Ինչպես հայտնեցին Հայաստանի գլխավոր դատախազության մամլո քարտուղարությունում, այցի ընթացքում Աղվան Հովսեփյանը այցելեց Սամցխե-Ջավախեթի /Վրաստանում հայկական շրջանը/, որտեղ նա հանդիպեց իր վրաց գործընկեր Զուրաբ Ադեիշվիլիի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սագսյանը, ինչպես նաև Ախլքալակի և Սամցխե-Ջավախեթիի դատախազները: Սահմանամերձ շրջանների դատախազները պայմանավորվածություն ձեռք բերեցին հանցավորության դեմ պայքարի ոլորտում:
Հայաստանի գլխավոր դատախազը մի շարք հանդիպումներ ունեցավ նաև Բաթումիում: Վրաստանի ներքին գործերի նախարարի, Աջարիայի ադմինիստրացիայի ղեկավարի, Վրաստանի պառլամենտի փոխխոսնակի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին իրավական ոլորտում երկկողմանի համագործակցություն հարցեր: