88-ի երկրաշարժը ազդեցություն է թողել զորակոչիկների վրա
00:00, June 27, 2006 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Մտքի, խղճի և կրոնի ազատությունԱյս տարվա գարնանային զորակոչը Գյումրիի զինկոմիսարիատը համարում է գոհացուցիչ: Արդյունքները դեռ ամփոփված չեն, բայց զորակոչային բաժանմունքի պետ Արամ Գրիգորյանի տեղեկացմամբ, զինծառայությունից խուսափողների թիվը մեծ չէ:
Նրանք հիմնականում բացակայում են հանրապետությունից: Մեկ զորակոչային տարիքի երիտասարդ էլ հրաժարվել է ծառայությունից՝ պատճառաբանելով Եհովայի վկա լինելու հանգամանքը: Վերջինս, սակայն, խուսափում է ոչ միայն զինվորական, այլ նաեւ աշխատանքային այլընտրանքային ծառայությունից: Արամ Գրիգորյանի հավաստմամբ, նոր միտում է նկատվում աղանդավորների շրջանում: Հայրենիքին ծառայելու փոխարեն նրանք գերադասում են պատիժ կրել քրեակատարողական հիմնարկներում:
Այս տարվա զինակոչիկները երկրաշարժի տարում ծնված տղաներն են: Աղետը որոշակի հետք է թողել նրանցից մեծ մասի առողջության վրա: Մեծ է թերապեւտիկ, վիրաբուժական եւ տեսողական տարբեր խնդիրներ ունեցողների թիվը: Հոգեկան առողջության հետ կապված խնդիրներով զինակոչիկների թվի աճ չնայած քիչ, այնուամենայնիվ նկատվում է:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ