Եվս մեկ հարձակում DIY բարի վրա. տեսախցիկները նկարահանել են
07:09, May 16, 2012 | ՆորություններԵրևանի կենտրոնում` Ղ.Փարպեցի փողոցի վրա գտնվող DIY բարը կրկին հարձակման է ենթարկվել: Քիչ առաջ բարի վրա հարձակվել են մի խումբ երիտասարդներ, թքել բարից ներս, վառել պատերին ամրացված «Ոչ ֆաշիզմին» գրությամբ պաստառները: Այս մասին Epress.am-ին հաղորդել է իրավապաշտպան, ակտիվիստ Լալա Ասլիկյանը:
Նա նաև հայտնել է, որ հարձակման պահին բարը շարունակվում էր նկարահանվել տեսախցիկներով: Բարի սեփականատեր Արմինե Օգանեզովան արդեն դիմել է ՀՀ ոստիկանություն:
Աղբյուրը՝ http://www.epress.am/