Ոստիկանության պետի հրամանները միայն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կայքէջում
14:52, June 12, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Տեղեկատվության եւ խոսքի ազատություն | Ոստիկանություն2012 թ. ապրիլի 27-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ ոստիկանություն՝ ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թթ. բարեփոխումների ծրագրի շրջանակներում ընդունված ոստիկանության պետի շուրջ 21 հրամանների պատճենները տրամադրելու համար:
2012 թ. հունիսի 6-ին ՀՀ ոստիկանությունը պատասխան գրությամբ հայտնել է , որ ցանկում նշված հրամաններն իրենց մեջ պարունակում են ծառայողական գաղտնիք:
Իսկ ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության պետի հրամանով հաստատված ուղեցույցներին, հայտնել են, որ դրանց կարող ենք ծանոթանալ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի www.osce.org.yerevan կայքում:
Տեղեկացնենք, որ կազմակերպության կողմից նույն հրամանները ստանալու վերաբերյալ երկրորդ անգամ է ուղարկվել տեղեկատվության հարցում, քանզի նախկին հարցման պատասխանի մեջ ոստիկանության կողմից նշված հրամանների վերաբերյալ որևէ տեղեկատվություն չէր տրամադրվել: