Ա. Սաքունցի անհատական դիմումով գործի քննության ընդունումը ՀՀ սահմանադրական դատարանը մերժեց
09:44, June 18, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Ընտրական իրավունք2012 թ. հունիսի 13-ին ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը՝ նախագահությամբ՝ Ա. Պետրոսյանի և անդամակցությամբ՝ Վ. Հովհաննիսյանի ու Վ. Պողոսյանի, ուսումնասիրելով Արթուր Սաքունցի անհատական դիմումով գործը քննության ընդունելու հարցը, որոշեց մերժել այն:
Արթուր Սաքունցը 2012 թ. մայիսի 25-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել ՀՀ ընտրական օրնսգրքի այն հոդվածները, որով չի նախատեսվում քվեաթերթիկում «Բոլորին դեմ եմ» տողի առկայությունը:
Դիմողը գտնում է, որ քվեաթերթիկում «Բոլորին դեմ եմ» տողի բացակայությունը խոչընդոտում է ընտրություններին մասնակցել այն ընտրազանգվածին, ովքեր դեմ են առաջադրված բոլոր թեկնածուներին: Հիշյալ ընտրազանգվածին ուղղակի մնում է քվեաթերթիկի վրա խաչ քաշելու միջոցով արտահայտել իրենց կամքը, որը հետագայում ճանաչվում է անվավեր: