Բախում Հարսնաքարում
06:37, July 2, 2012 | Նորություններ | Կյանքի իրավունք, Հավաքների և միավորումների ազատությունԱյս պահին ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող Հարսնաքար ռեստորանային համալիրի մոտ մոմավառության ակցիայի մասնակիցների և կենտրոնի ոստիկանների ու ՊՊԾ աշխատակիցների միջև տեղի է ունենում բախում:
Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Մարդասպան», «Հանցագործ»: Ոստիկանները 3-4 շարք են կազմել և հրում են թե լրագրողներին, թե քաղաքացիներին: Ակցիայի մասնակիցները բարձր պահում էին «Ես Վահե Ավետյանն են», «Չեք մարսելու» պաստառները:
Ակցիային ներկա էին ՀՅԴ ներկայացուցիչներ՝ Լիլիթ Գալստյանը, Արմեն Ռուստամյանը, Հրայր Կարապետյանը, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներ, բնապահպաններ, իրավապաշտպան Արթուր Աաքունցը, Գյումրու Ասպարեզ ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը, Ժառանգությունից Լարիսա Ալավերդյանը,Անահիտ Բախշյանը, հաղորդավարներ, բանաստեղծներ, շարքային քաղաքացիներ: Ընդհանուր առմամբ մոտ 300 մարդ:
Ներսում հարսանյաց արարողութուն է ընթանում: Ռոբերտ Մելքոնյանը հորդորում էր մասնակիցներին պարզապես վառել մոմերը և հեռանալ, վերջիններս պատասխանում էին, որ սա ոչ միայն մոմավառություն է, այլ նաև բողոքի ակցիա:
ՊՊԾ և կենտրոնի ոստիկանությունը Հարսնաքարում են: Այժմ հորդառատ անձրև է տեղում, սակայն ակցիայի մասնակիցները չեն հեռանում Հարսնաքարից:Կենտրոնական մուտքի լույսերը անջատված են: Մասնակիցները վանկարկում են «Նեմեց հեռացիր», «Արդարություն»:
Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը և Երեւանի քաղաքային վարչության ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանը փորձում են ակցիայի մասնակիցներին համոզել, որ հետ գնան: Նշենք , որ նրանք առանց համազգեստի են: Ակցիայի մասնակիցները տեղից չեն շարժվում:
Աղբյուրը՝ http://www.a1plus.am/am/social/2012/06/30/harsnaqar1