ՀՀ Մարդու իրավունքների հարցը՝ ՄԱԿ-ում
13:42, July 11, 2012 | ՆորություններՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն ուսումնասիրության կենթարկի մարդու իրավունքները Հայաստանում, որի ուղիղ հեռարձակմանը կարելի է հետևել ինտերնետի միջոցով` երկուշաբթի հուլիսի 16-ին` և երեքշաբթի հուլիսի 17-ին:
Հայաստանը մեկն է այն 167 պետություններից, որ միացել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին, և ենթակա է մարդու իրավունքների կոմիտեի կողմից կանոնավոր ստուգումների: Մարդու իրավունքների կոմիտեն Հայաստանում վերջին անգամ դիտարկումներ է անցկացրել 1998 թվականին:
Հանդիպումներին, որոնք տեղի կունենան հուլիսի 16-ին երկուշաբթի օրը, ժամը 17:00-19:00, և հուլիսի 17-ին երեքշաբթի օրը, ժամը 12:00-15:00 /տեղական ժամանակով/, կարելի է հետևել ինտերնետով:
18 անկախ փորձագետներից բաղկացած կոմիտեն, հայաստանյան պատվիրակության հետ կծավալի երկխոսություն` Հայաստանում մարդու իրավունքների խթանման կամ պաշտպանության վերաբերյալ:
Հայաստանի կառավարությունը Մարդու իրավունքների կոմիտեին է ներկայացրել պետական զեկույց մարդու իրավունքների բնագավառում իր ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ, իսկ մի շարք ոչ-կառավարական կազմակերպություններ նույնպես զեկույցներ են ուղարկել կոմիտեի ուշադրությանը:
Աղբյուրը՝ http://www.a1plus.am/am/social/2012/07/09/mak
Մարդու իրավունքների հանձնաժողովին Հայաստանի ներկայացրած զեկույցը:
Հանձնաժողովին ներկայացրած զեկույցների ամբողջական փաթեթը կարելի է գտնել այստեղ՝ http://www2.ohchr.org/english/bodies/hrc/hrcs105.htm