Եթե հեղափոխություն անող լինեի` կանեի էլի.Սաքունց
14:06, July 31, 2012 | ՆորություններBlognews.am –ն երեկ մի հոդված էր հրապարակել, որտեղ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեային Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մեղադրվում է «գունավոր հեղափոխությունների» նախապատրաստման և կազմակերպման մեջ` վկայակոչելով օտար աղբյուրների պնդումները:
Մասնավորապես`«այդ նախապատրաստական ճամբարի հրահանգիչներն են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ակտիվիստները և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի Վարշավայի բաժանմունքի մասնագետները, ովքեր Ղարաբաղից, Ղրիմից, Աբխազիայից, Հարավային Օսիայից և Ռուսաստանից եկած կամավոր-վարձկաններին ուսուցանում են «հեղափոխություններ»-ի արվեստը, «ոչ բռնի բողոքական ընդվզման» ձևերն ու մեթոդները: Ոսուցման սկզբնական ծրագիրը նախատեսված է մինչև 2011 թվականի վերջը: Ծրագրի համաձայն` ճամբարի կազմակերպիչները պետք է ուսուցանեն և «հեղափոխական կյանք» բաց թողնեն նվազագույնը 5 խումբ` յուրաքանչյուրի կազմում 20-30 մարդ (որոնցից յուրաքանչյուրը հետագայում պետք է կազմակերպի, գլխավորի և ուսուցանի «հեղափոխանականների» սեփական գրոհային խումբը): /Հղումը` http://ukrainian-news.ucoz.ua/news/zakulisa_cvetnykh_revoljucij_kuklovody_i_naemniki/2011-06-03-194/
«Հակակառավարական քարոզչության և իշխանությունների վարկաբեկման միջոցով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի սադրիչները մտադիր են ազգայնական հիստերիա հրահրել` իրենց կողմից հորինված այնպիսի պատճառների շուրջ, ինչպիսիք են Ղարաբաղի 7 շրջանները Ադրբեջանին «հանձնելու» դավաճանական պայմանավորվածությունը, ինչպես նաև Թուրքիային զիջումներ կատարելը` 1915թվականի Հայոց Ցեղասպանության ընդունմանպահանջից հրաժարվելու տեսքով: Նպատակը բացահայտ է. «հեղաշրջումներ»-ի հարցերով մասնագետ-սադրիչներըցանկանում են առավելագույնս նսեմացնել իշխանությունների հեղինակությունը, վարկաբեկել իշխող կուսակցությանթեկնածուներին և, բնակչության զանգվածային հուզումներիֆոնին, հասնել ԼՂՀ խորհրդարանական ընտրություններում «գունավոր» ընդդիմության թեկնածուների հաղթանակին”:/Հղումը` http://ukrainian-news.ucoz.ua/news/zakulisa_cvetnykh_revoljucij_kuklovody_i_naemniki/2011-06-03-194/
HayNews.am-ի հետ զրույցում, Արթուր Սաքունցն այս ամենն անհեթեթություն է համարել` շեշտելով, թե պատասխանել կամ արդարանալ չի պատրաստվում:
«Նման բովանդակությամբ հոդված մի քանի տարի առաջ, առաջին անգամ տպագրվել էր Ղրիմի “Крымское Эхо” –ում, հետո բոլորը վերցրեցին և տարածեցին: Սա հիմարություն է, եթե հեղափոխություն անող լինեի` կանեի էլի այսքան ժամանակ: Ինչպես Մարկ Տվենն է ասել.«Իմ մահվան մասին լուրերն իրական չեն», հիմա ես ամեն անգամ չեմ ապացուցելու, որ մահացած չեմ»,- նշեց իրավապաշտպանը:
Աղբյուրը՝ http://www.haynews.am/hy/1343739800