Մատաղիսի գործով շարունակվում է վկաների հարցաքննությունը
08:23, August 20, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր2012 թ. օգոստոսի 21-ին` ժամը 12:00-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է 2003 թ. Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասում տեղի ունեցած սպանության գործով դատաքննությունը:
Մոտ 4 տարի ընթացող դատական նիստի ընթացքում արդեն երկրորդ անգամ հարցաքննվում են նույն վկաները, սակայն դեռ նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել:
Նշանակված դատական նիստին դատախազի միջնորդությամբ հարցաքննվելու են նոր վկաներ: