Մատաղիսի գործով վճռի հրապարակում
09:20, December 17, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր2012 թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կհրապարակվի Մատաղիսի գործով վճիռը:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդեն շուրջ 4 տարի քննում է Մատաղիսի զորամասում 2003 թ. զինծառայողներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության գործը, որում մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի զինծառայողներ Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին:
Մեղադրանքի հիմքում դրված է միայն Ռազմիկ Սարգսյանի կեղծ ինքնախոստովանական ցուցմունքը, որը կորզվել է խոշտանգումների և բռնության միջոցով, ինչի մասին բազմիցս հայտարարել են մեղադրյալները:
Հույս ունենք, որ հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող այս գործը վաղն իր դրական հանգուցալուծումը կստանա և անմեղ երիտասարդները կարդարացվեն: