Պարոն Ջհանգիրյան, դուք շատ լավ գիտեք, թե ինչպես են տեղի ունեցել այդ երիտասարդների սպանությունները. Զ. Փոստանջյան
12:21, December 17, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերԱզգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որը մինչև պատգամավոր դառնալը «Մատաղիսի գործ»-ով մեղադրյալների պաշտպանն էր, Panorama.am-ին է տրամադրել նույն գործով մի միջնորդագիր, որով ԼՂՀ ՊԲ-ն միջնորդում է նախկին զինդատախազ և «Մատաղիսի գործ»-ի կնքահայր Գագիկ Ջհանգիրյանին` քրեական գործ չհարուցել նույն զորամասի հրամանատար կապիտան Իվան Գրիգորյանի նկատմամբ:
Փաստաթղթի բովանդակությունը հետևյալն է. «Հաշվի առնելով թիվ N զորամասի հրամանատար կապիտան Իվան Զավենի Գրիգորյանի մասնակցությունը արցախյան գոյամարտում, նրա երկարատև մասնակցությունը ՊԲ շարքերում, իր կողմից կատարածի համար զղջալու հանգամանքը, ինչպես նաև այն, որ ՀՀ ՊՆ 23.03.2004 թ թիվ 244 հրամանի համաձայն որպես տույժ, կապիտան Ի. Գրիգորյանը ներկայացվել է ավելի ցածր պաշտոնի, ԼՂՀ պաշտպանության նախարարությունը միջնորդում և խնդրում է Ձեր համապատասխան որոշումը նախաքննության նյութերով նրա նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ»:
Գագիկ Ջհանգիրյանը, ինչպես նախկինում, այժմ էլ պնդում է, որ ճիշտ է վարվել այս գործի շրջանակներում: Զարուհի Փոստանջյանն այժմ էլ հետաքրքրվում է այս գործով և դիմելով Ջհանգիրյանին ասում. «Պարոն Ջհանգիրյան երկու երիտասարդներ սպանվեցին 9 տարի առաջ: Դուք շատ լավ գիտեք, թե ինչպես են տեղի ունեցել այդ երիտասարդների սպանությունները: Հարցազրույցներ տալու փոխարեն, խորհուրդ եմ տալիս բարձրաձայն հայտնեք ճշմարտության մասին»:
Հարակից լուրեր. «Մատաղիսի գործ». Սպանված զինծառայողի մայրը հիշում է` ինչպես Ջհանգիրյանը փախավ դատարանի դահլիճից «Մատաղիսի գործ»-ով մեղադրողների փաստարկները չեն դիմանում քննադատության, տղաներին պետք է արդարացնել.
Աղբյուրը՝ http://www.armtown.com/news/am/prm/20121216/233277