«Իրավապահ մարմինների հանդեպ հասարակական վերահսկողության զարգացում» թեմայով համաժողով
13:21, December 20, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Ոստիկանություն2012 թ. դեկտեմբերի 14-15-ը Ուկրաինայի Կիև քաղաքում տեղի ունեցավ միջազգային համաժողով` նվիրված «Իրավապահ մարմինների հանդեպ հասարակական վերահսկողության զարգացմանը» թեմային:
Համաժողովը կազմակերպվել էր Իրավապահ մարմինների գործունեության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ուկրաինական դիտորդների ասոցիացիայի կողմից «Միջազգային քրեակատարողական բարեփոխում» միջազգային կազմակերպության, «Վերածնունդ» միջազգային հիմնադրամի, Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ:
Դեկտեմբերի 24-ին` համաժողովի առաջին օրը տեղի ունեցավ հասարակական վերահսկողության ոլորտում առկա աշխատանքային ձևերի մասին տեղեկատվության և մասնակիցների կողմից իրենց ազգային փորձի փոխանակում: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբելայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության բաժնի համակարգող Ա. Չիլինգարյանը ներկայացրեց տարիների ընթացքում իրականացրած ծրագրերի շրջանակներում ձեռք բերած փորձը, նվաճումները և ապագա ծրագրերը:
Երկրորդ օրը իրականացվեցին գործնական աշխատանքներ ուղղված ԵԱՀԿ տարածաշրջանում ազգային կանխարգելիչ մեխանիզմի զարգացմանը և ոստիկանության գործունեության հանդեպ վերահսկողության միջազգային մեխանիզմների մշակմանը, ԵԱՀԿ տարածաշրջանում իրավապահ մարմինների համընդհանուր ալգորիթմերի քննարկմանը:
Այսպիսով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, իրականացնելով իրավապահ մարմինների հանդեպ իր քաղաքացիական վերահսկողության առաքելությունը` կօգտագործի նաև հարևան պետություններու
Կից ներկայացվում է «Իրավապահ մարմինների հանդեպ քաղաքացիական վերահսկողության ոլորտում իրականացվող գործունեության վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ փորձը» շնորհանդես: