Խաղաղասիրական բաժնի համակարգողի օգնականի թափուր աշխատատեղի համար հայտարարություն
03:54, March 25, 2013 | ՀայտարարություններԽաղաղասիրական բաժնի համակարգողի օգնական
Աշխատատեղի բովանդակությունը
Կազմակերպել խաղաղասիրական բաժնի գործունեության շրջանակներում անցկացվող միջոցառումները, դասընթացները, իրականացնել զորակոչիկների եւ զինծառայողների մարդու իրավունքների խախտումների մոնիթորինգ, աջակցել խաղաղասիրական բաժնի աշխատանքների իրականացմանը:
Հիմնական պարտականությունները
- լրատվամիջոցների մոնիթորինգի միջոցով և զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների հետ հանդիպումների ընթացքում հավաքագրել զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների խախտման դեպքերը
- հավաքագրված տվյալները մուտքագրել համակարգիչ
- ապահովել հաղորդակցումը զորակոչիկների եւ զինծառայողների, նրանց հարազատների, ինչպես նաեւ նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների եւ լրագրողների հետ
- բարելավել կազմակերպության խաղաղասիրական բաժնի գործունեության համար անհրաժեշտ կոնտակտային տվյալների բազան
- վարել կազմակերպության կողմից խաղաղասիրական բաժնի գործունեության շրջանակներում կատարվող տեղեկատվության հարցումների, նամակների, գրությունների վիճակագրությունը
- պատրաստել խաղաղասիրական բաժնի աշխատանքների համար անհրաժեշտ նյութեր
- հետեւել օրենսդրական փոփոխություններին
Այլ պարտականություններ
- մասնագիտական օժանդակություն ցուցաբերել կազմակերպության գործունեության իրականացման ընթացքում
Անհրաժեշտ հմտություններ
- հասարակական կազմակերպությունում առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ
- հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
- համակարգչային գիտելիքներ (word, excel, outlook, power point, e-mail)
- կազմակերպական հմտություններ
- հաղորդակցվելու հմտություններ
- վերլուծական հմտություններ
- կոնֆլիկտների խաղաղ կարգավորման, ՀՀ զինված ուժերի բարեփոխուների, զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքներով հետաքրքրվածություն
Անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) հետեւյալ էլ-փոստի հասցեով. asadikyan@hcav.am մինչեւ 2013 թ-ի մարտի 31-ը կամ դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, հասցե՝ Տիգրան Մեծի 59, ժամը 9:30-18:30-ը:
Դիմելիս խնդրում ենք հաշվի առնել բոլոր պահանջները: