Վանաձոր այցելեց սոցիալական աշխատանքի և սոցիալական քաղաքականության մասնագետ Ժոլթ Բուգարսզկին
06:48, April 15, 2013 | Նորություններ | Պացիենտների իրավունքներ2013 թ. 10-12-ը Վանաձոր համայնք այցելեց Բաց հասարակության հիմնադրամներ կազմակերպության փորձագետ, սոցիալական աշխատանքի և սոցիալական քաղաքականության մասնագետ Ժոլթ Բուգարսզկին:
Վերջինս փորձագիտական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետության Հոգեկան առողջության քաղաքականություն մշակելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության և Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի միջև ստորագրված փոխըմբռման հուշագրի շրջանակներում ստեղծված աշխատանքային խմբին /տ’ես http://archive.hcav.am/events/հոգեկան-առողջության-քաղաքականությու/:
Խմբի կողմից նախագծվող միջոցառումների շրջանակներում նախատեսվում է խնամքի և հոգեսոցիալական վերականգնողական ծառայությունների համայնքահեն մոդելի ներդրում բոլոր հոգեկան և վարքային խնդիրներ ունեցող անձանց համար (պիլոտային փորձարկում Հայաստանի մարզերից մեկում):
Ուստի փորձագետը այցելել էր Վանաձոր այս համայնքում ծրագրի իրականացման հնարավորությունների ուսումնասիրման համար:
Վերոնշյալ նպատակով Ժոլթ Բուգարսզկին հանդիպումներ ունեցավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանի, ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի անդամՎալերի Ջաղինյանի, ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ Լուսինե Վարդանյանի, Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոնի պետ Արա Առաքելյանի, Սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի աշխատակիցների, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի դասախոսների և ուսանողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Ժոլթ Բուգարսզկուն չհաջողվեց հանդիպել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին, քանի որ նա հարկ չհամարեց հանդիպել փորձագետին, ավելին նշանակված հանդիպումից մոտ մեկ ժամ առաջ հրաժարվեց նաև քաղաքապետարանի աշխատակիցը՝ Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության մարմնի քարտուղար Լոռնուհի Գևորգյանը:
Փորձագետը Վանաձոր համայնքում ծրագրի իրականացման հնարավորությունը գնահատելու համար առանձին ուշադրություն դարձրեց համայնքի սոցիալ-մշակութային կյանքին, նույնիսկ շրջեց Վանաձորի շուկայում:
Շատ լավա , մնումա ըսենց այցելությունները ավելի հաճախակի լինեն :