Մենք արդեն 3 տարեկան ենք. ՍՀԽ
14:00, June 8, 2013 | Մամլո հաղորդագրություններ2013 թ. մայիսի 19-ին Սպիտակի մշակույթի տանը տեղի ունեցավ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված «Մի բուռ արև Հելսինկյանից» միջոցառումը, ինչպես նաև այս օրը լրացավ կազմակերպության հիմնադրման երեք տարին:
Միջոցառման նպատակն էր բացահայտել Սպիտակի տարածաշրջանի տաղանդավոր երիտասարդներին, որի արդյունքում հանրությունը ճանաչեց 20 տաղանդավոր երիտասարդի:
Միջոցառումը բաղկացած էր երկու մասից` առաջին մասում տեղի ունեցավ Ֆլեշ-մոբ և մասնակիցների աշխատանքների ցուցահանդես, իսկ երկրորդ մասը համերգային էր, որտեղ կրկին ելույթ ունեցան Սպիտակի տարածաշրջանի տաղանդավոր երիտասարդները` երգերով և ասմունքով: Համերգային մասում ելույթ ունեցավ նաև Սպիտակի «Զարթոնք» պարային համույթը:
Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցներին հանձնվեցին շնորհակալագրեր: Ներկաների կողմից հնչեցին բազմաթիվ բարեմաղթանքներ: Բարեմաղթանքի խոսքեր հնչեցին նաև մեր աջակից, ընկեր, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեաի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կողմից:
Հաղորդագրությունը տրամադրվել է «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից: