Վանաձորի ոստիկանության Բազումի բաժնում աշխատակիցներից գումարներ են պահանջում
12:11, August 19, 2013 | Նորություններ | Իրավունքների չարաշահման արգելում | Ոստիկանություն2013 թ. օգոստոսի 1-ին Արթուր Սաքունցի անձնական էլ. փոստի հասցեին անանուն նամակ էր ստացվել, որում նամակագիրը տեղեկացնում էր, որ Վանաձորի ոստիկանության Բազումի բաժնում, (որը նոր է ձևավորվում և որտեղ կատարվում են շինարարական աշխատանքներ) ստորադաս աշխատակիցների հանդեպ ավելի բարձրաստիճան անձնակազմի կողմից իրականացվում են ճնշումներ: Աշխատակիցները պարտադրված իրենց անձնական միջոցներից գնում են իրենց աշխատասենյակների եվրոլուսամուտները, բացի այդ դեռևս շինարարական աշխատանքները չավարտված յուրաքանչյուր անձից պահանջում են վճարել 100 ԱՄՆ դոլլար՝ աշխատասենյակի նորոգման համար:
Նամակագիրը գրել է, որ շատ ոստիկաններ, գտնվելով սոցիալապես անապահով վիճակում վարկ վերցնելով և տարբեր անձանացից գումար խնդրելով տալիս են պահանջված գումարները, որպեսզի չզրկվեն աշխատանքից:
Նամակագիրը խնդրել է այս մասին տեղյակ պահել ոստիկանության բարձրագույն մարմիններին, մասնավորապես՝ ոստիկանապետին, և օգնել վերականգնելու իրավական արդարությունը: Այս նամակի հիման վրա Հելսինկյան Քաղաքացիական Ասաբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին գրություն է ուղարվել՝ անանուն նամակում ներկայացված փաստերի շուրջ քննություն կատարելու և այս փաստերի իսկությունը պարզելու խնդրանքով:
Օրեր առաջ կազմակերպությունը ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ստացել է պատասխան գրությունը, որով հայտնվել է, որ քանի որ անանուն հաղորդումը քրեական գործ հարուցելու առիթ չի հանդիսանում, ուստի նամակը որպես ահազանգ ուղարկվել է ՀՀ ոստիկանության պետին ՝ նամակում նշված հանգամանքները օպերատիվ ճանապարհով ստուգելու համար:
Ստորև ներկայացնում ենք անանուն նամակն ամբողջությամբ: