Կոստանյանը քրեական գործ կհարուցի՞ Փիլոյանի նկատմամբ
12:43, October 12, 2013 | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողություն«Կադրային փոփոխություններով որեւէ համակարգ չի փոխվել ու չի փոխվելու, որովհետեւ այդ նույն հեռացվող կադրերին, եթե այլ հրահանգ տային, այլ գործունեության մեջ ընդգրկեին, նրանք բոլորը կկատարեին այդ հանձնարարությունները» մեզ հետ զրույցում անդրադառնալով տխրահչակ որոշ դատավորների պաշտոնից ազատման դեպքերին նշեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նորանշանակ ու երիտասարդ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ինչպես եւ խոստացել էր, պաշտոնը ստանձնելուն պես արդեն երկու օր է լծվել է կադրային փոփոխությունների: Կոստանյանը առաջին հայացքից կարծես մեծ «ուբորկա» է սկսել դատախազության համակարգում՝ անօրինությունների որջից հեռացնելով համակարգի սիմվոլներից: Երեկ աշխատանքից հեռացվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը և ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանը, մարդիկ, որոնք ոչ միայն համակարգի, այլեւ իշխող համակարգի խորհրդանիշներից էին:Հատկապես Կորյուն Փիլոյանը, որին համապատասխան շրջանակները կնքել էին իբրեւ Հայաստանում կոռուպցիայի «պապայի» :
Այսօր էլ Երեւանի եւ մի շարք մարզերի տխրահչակ դատախազների պաշտոնանկության մասին լուրեր տարածվեցին, ինչը ոմանց կարծիքով կարող է շրջադարձային լինել համակարգի առավել թափանցիկ եւ անկաշառ գործունեության համար: Մինչդեռ ըստ իրավապաշտպան Սաքունցի՝ այդ կադրային փոփոխությունները ընդամենը համակարգը հարմարեցնելու գործընթաց է՝ Գեւորգ Կոստանյանի «անձնական մոտեցումներին».«Իսկ այդ անձնական մոտեցումների մասին ես իմ կարծիքն արդեն հայտնել եմ, որ թերահավատ եմ, որովհետեւ Կոստանյանը մինչ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելը որեւիցե կերպ ցույց չի տվել, որ իր գործելակերպը բխում է արդարատադության շահերից: Այնպես որ, այս փոփոխությունները ընդհանու առմամբ կարելի է բնորոշել իբրեւ թիմային փոփոխություններ»: Հարցը, որ Կոստանյանը համակարգից հեռացնում է առավել կոռումպացվածի համբավ վաստակած անձանց, հույս չի ներշնչո՞ւմ, որ Կոստանյանը, այնուամենայնիվ, մտադիր է նոր գործելաոճի անցնել իրավապաշտպանին հիշեցրեց մեր երկրում գործող «ընտրողաբար արդարադատության» սկզբունքը:
«Գիտեք՝ Հայաստանում գոյություն ունի ընտրողականարդարադատությունն, սելեկտիվ արդարադատություն, իսկ նման արդարադատության տրամաբանության շրջանակներում յուրայինների պաշտպանում են, իսկ ոչ յուրայինների նկատմամբ օրենքն ամբողջ խստությամբ կիրառում: Կոստանյանն ուղղակի յուրայինների թիմ է ձեւավորվում, որոնք կլինեն հերթական անպատժելիները» ասում է Սաքունցը եւ նկատում, որ «հեռացողները» միայն Աղվան Հովսեփյանի հավատարիմներն են:
Հարցին՝ արդյոք Կոստանյանը որոշումները ինքնուրո՞ւյն է կայացնում, իրավապաշտպանը պատասխանեց.«Քաղաքական որոշման էությունը կայանում է նրանում, թե ով լինի գլխավոր դատախազը, մնացածը, թե համակարգում ինչ փոփոխություններ կկայացվեն, արդեն գլխավոր դատախազի որոշելիքն է, չեմ կարծում, իհարկե, որ զանգեր չլինեն Կոստանյանին, տեղեկացանք, օրինակ, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի որդուն նշանակեց վարչության պետ, այլ անուններ կան, այսինքն մտածել, որ նման մարդկանց հեռացնելով Կոստանյանը արդարադատություն է իրականացնում, միամիտ կլինի, այլապես նա պետք է քրեական գործ հարուցեր Փիլոյանի նկատմամբ՝ Մարտի 1-ի խայտառակ դատավարությունները, մեղադրանքները պաշտպանելու հիման վրա, կանի՞ դա, համենայն դեպս՝ չենք տեսնում դեռ, ուրեմն Փիլոյանը պետք է շատ ուրախ լինի»:
Աղբյուրը` http://hayeli.am/article/377319