Մաքսային միություն մտնելու որոշումը կբողոքարկվի դատարանում
12:24, October 30, 2013 | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողությունՆա նաև հավելեց, որ սեպտեմբերի 3-ին հնչած հայտարարությունը հանդիսանում է խախտում ընթացակարգի պահպանման տեսանկյունից, քանի որ ժողովրդավարական պետությունների ընթացակարգը չի պահպանվել: Բացի դրանից, տեղի է ունեցել իրավական որոշակիության սկզբունքի խախտում, երբ քաղաքացին չի իրազեկվել հնարավոր փոփոխության մասին, երբ փոփոխությունը կանխատեսելի չի եղել, և դրա վերաբերյալ իր մոտեցումները արտահայտելու հնարավորություն քաղաքացուն չի ընձեռնվել:
Մաքսային միություն մտնելու որոշման` վատթարացման հանգեցնելու հեռանկարը, ըստ Սաքունցի, պարզ է դառնում, երբ համեմատում են Արևելյան գործընկերության շրջանակներում ընդունած և Մաքսային միության, Եվրասիական միության շրջանակներում ընդունված փաստաթղթերը: «Այստեղ կա որոշումների ընդունման ընթացակարգ: Եվրասիական միության հիմնադիր պետությունները որոշել են, որ որոշումների կայացման մեջ ձայները բաշխվում են հետևյալ կերպ` 40 ձայն ունի Ռուսաստանը, 15-ական ձայն` Ուզբեկստանը, Ղազախստանը, Բելառուսը, 7.5-ական ձայն Տաջիկստանը և Ղրղզստանը»,- նշեց Սաքունցը` ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ Եվրամիությունում յուրաքանչյուր պետութուն ունի միայն մեկ ձայն:
Բացի դրանից, հասարակական կազմակերպության ղեկավարը նշեց, որ Եվրասիական միության որոշումները պարտադիր են անդամ պետությունների համար, և անդամ պետությունը պետք է իր օրենսդրութունը համապատասխանեցնի միության որոշմանը: «Այստեղ մենք արդեն առնչվում ենք Հայաստանի Հանրապետության` որպես ինքնիշխան պետության հանգամանքին: Այսինքն` եթե պետությունը իր օրենսդրությունը հարմարեցնի միության որոշմանը, նա պետք է իր ինքնիշխանության համապատասխան մասը զիջի»,- վատթարացման հեռանկարներից ներկայացրեց Սաքունցը:
Հաջորդ քայլը, Սաքունցի խոսքերով, կլինեն կամ դատական ատյանները, կամ Սահմանադրական դատարանը, կամ հայցը միանգամից կուղարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Աղբյուրը` http://newsbook.am/archives/17551
Տես նաև` ՀՀ-ի՝ ՄՄ մտնելու որոշումը հակասահմանադրական է եւ առկա են իմպիչմինտի հիմքեր – galatv.am